Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 30-ին սպասվում են ինտենսիվ և տևական տեղումներ, հնարավոր է սաստիկ քամի` պոռթկումներով մինչև 25մ/վրկ: Կդիտվի օդի ջերմաստիճանի սաստիկ անկում մոտ 15, տեղ-տեղ 18աստ, գրեթե ամենուրեք բացասական ջերմաստիճաններ են հավանական նաև ցերեկային ժամերին: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել` ծաղկած այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար:
Երեւանում մարտի 30-ին սպասվում է սաստիկ ցուրտ եղանակ, հնարավոր է ձնախառն անձրև և ձյուն, քամի 15մ/վրկ, մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը +1+4, ցերեկն ստվերում +3+6, երեկոյան -2-4:
Աղբյուր՝ www.weather.am