Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի կուսակցությունները որոշել են նախագահի իրենց թեկնածուներին. Տիմոշենկոն կառաջադրվի, Կլիչկոն՝ ոչ

Մարտ 29,2014 20:31

Մարտի 29-ին Ուկրաինայում տեղի են ունեցել կուսակցությունների համագումարները, որտեղ նրանք որոշել են երկրի նախագահի ընտրությունների իրենց թեկնածուներին:

Ինչպես սպասվում էր «Բատկիվշչինա» կուսակցությունը որոշել է առաջադրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը:

Պաշտոնանկ արված նախագահի՝ Վիկտոր Յանուկովիչի «Ռեգիոնների» կուսակցության թեկնածուն կլինի Միխայիլ Դոբկինը, որը գտնվում է տնային կալանքի տակ: Համագումարի ժամանակ Յանուկովիչի դիմումի հիման վրա նրան կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացվել:

Օլեգ Տյագնիբոկը կառաջադրվի իր ղեկավարած «Սվոբոդա» ազգայնական կուսակցությունից:

«ՈՒԴԱՌ» կուսակցությունը որոշել է ընտրություններին մասնակցել նախկին արտգործնախարար, «Ռոշեն» ընկերության սեփականատեր և պատգամավոր Պյոտր Պորոշենկոյին աջակցելով: «ՈւԴԱՌ»-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոյի թեկնածությունը կառաջադրվի Կիևի քաղաքապետի ընտրություններում:

Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենա 2014թ. մայիսի 25-ին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31