Մարտի 25-ին խորհրդարանական ամբիոնից միավորվման և համախմբման կոչ արեցի, որի նպատակն էր քաղաքական ուժերի, անհատների, կազմակերպությունների և միավորումների համախմբումն ու միասնական նախագիծ մշակելը, որի անհրաժեշտությունը կրում է ժողովրդի համար օրակարգային բնույթ:
Այն, որ երկրում ծայրահեղ սոցիալ-տնտեսական իրավիճակ է, և յուրաքանչյուր վայրկյան լի անկանխատեսելի հետևանքով, գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
Թերևս սա է պատճառը, որ կոչին արձագանքեցին մի շարք ոչ իշխանական խորհրդարանական և արտախորհրդարանական կազմակերպություններ և խոշոր միավորումներ:
Արդեն մի քանի օր է՝ ընթանում են ինտենսիվ հանդիպումների և քննարկումների շարք:
Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է ըստ տրամաբանության, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվում է ստեղծված իրավիճակից արագ, արդյունավետ ելքերը գտնելու ճանապարհները, դրան տանող առաջարկները և լուծման իրական մեխանիզմները: