Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

БЕЛТА. Լուկաշենկոն Ուկրաինային խնդրում է Բելառուսին հակառակորդ չհամարել

Մարտ 29,2014 18:43

Ուկրաինացիները բելառուս ժողովրդին պետք է ընդունեն միայն որպես եղբայրներ, բայց ոչ մի դեպքում որպես հակառակորդներ կամ մրցակիցներ: Հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրիչինովի հետ հանդիպումից հետո: Փոխանցում է «ԲԵԼՏԱ» լրատվականը:

Չնայած Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության  վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին Բելառուսը դեմ էր քվեարկել, սակայն Լուկաշենկոն ասել է, որ ուկրաինացիները նույնիսկ չեն կարող մտածել, թե Բելառուսն իրենց հակառակորդն է:

«Դուք չպետք է մեզ նայեք որպես ոչ թե հակառակորդներ, այլ դեռ մի բան էլ որպես մրցակիցներ, դուք նույնիսկ մտածել այդպես չեք կարող: Մենք միշտ եղբայրական, մարդկային վերաբերմունք ենք ցուցաբերել ուկրաինացիների հանդեպ: Իրենք մեր մարդիկ են: Ես միշտ ասում եմ՝ դա մեր Ուկրաինան է», – ասել է Լուկաշենկոն մարտի 29-ին Բելառուսի Լիասկովիչի գյուղում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31