Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Ես Արթուր Աբրահամին խնդրել եմ, որ գա եւ իր շքեղ մեքենաներից մեկը Երեւանում վարի: Ինչի՞ չի եղել, որ լրագրողները մատնացույց անեն ու ես էլ կաշկանդվեմ, թե այս կամ այն մեքենան ինչպե՞ս եմ ձեռք բերել: Որովհետեւ պարզ է՝ ես պրոֆեսիոնալ ռինգում շատ դառն ու տանջալի աշխատանք եմ կատարել, ստեղծել ամեն ինչի սկիզբն ու հիմքը: Երեւացողը պետք է մարզիկը լինի, ինչպես է ճիշտ եւ նորմալ երկրներում: Լավ տանը պետք է ապրի մարզիկը, որպեսզի բակի մութ անկյունից դուրս եկող երեխան տեսնի ու հասկանա, որ ինքն էլ կարող է եւ պետք է հասնի դրան: Տղաները պետք է տեսնեն, որ երկրում լավագույն կերպով ապրում են ոչ թե օլիգարխները կամ նրանց թիմակիցները, այլ՝ մարզիկները: Մարզիկները ոչ մեկից վատը չեն, իսկ փողոցի ավելի համարձակ տղաների համար ավելի կարճ ու լավ ճանապարհը սա է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ