ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի տարածքում մարտի 29-ին կեսօրից հետո 15 րոպե տևողությամբ կարկուտը մեծ ծավալներ չի ընդգրկել:Երևանին հարակից Արմավիրի և Կոտայքի մարզում են Գյուղատնտեսության նախարարության աշախատանքային խմբերը, որոնք բնակչության շրջանում համապատասխան իրազեկման միջոցառումներ են իրականացնում: «Թարմ տեղեկատվություն ունենք բոլոր շրջաններից: Կարկուտից էական վնասներ չկան,անհանգստանալու լուրջ հիմքեր` եւս: Կարկուտը շատ մեծ չափերի չի եղել, ամենակարևորը եղել է թաց կարկուտ, եթե այն լիներ ավելի կարծր և խոշոր, բնականաբար, դա լուրջ վնասներ կարող էր տալ: Բացի դրանից, այժմ ծառերի վրա չկան տերևներ և դիմադրությունը շատ ամուր է, հետևաբար վնասներ չէին կարող առաջանալ»,- «Արմենպրես»ի հետ զրույցում իրավիճակը պարզաբանեց ՀՀ գյուղտնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` հավելելով, որ եթե տեղ-տեղ ծառերի վրա առկա է ծաղկի թերթիկների թափում, դրանք ոչ թե կարկուտի, այլ ուժեղ քամու հետևանք են, ինչը վտանգ չի կարող ներկայացնել նախապես իրականացված փոշոտման շնորհիվ:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդլ սկզբնաղբյուր կայքում: