Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկում Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների մասին

Մարտ 29,2014 15:59

Մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի հանդիպումը՝ «Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների շուրջ» խորագրով:

Հանդիպմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արարողապետ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը:

Բանախոսությամբ հանդես եկավ «Ծիրանի» մշակութային հանգույցի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը: Նա խոսեց Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների մասին, որոնք խորհրդային կարգերի զոհ են դարձել, քանդվել են և հիմա դրանց տեղում այլ կառույցներ են վեր խոյանում: Դրանցից էին Գեթսեմանի մատուռը, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, Կոզեռնի մատուռը: Քննարկման ընթացքում Ն. Աշուղաթոյանը խոսեց նաև Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու մասին, որը ևս մեծապես տուժել էր հակաաթեիստական քարոզչության արդյունքում: Ցուցադրեց Լեզվի ինստիտուտի  ապամոնտաժման ժամանակ շենքի տանիքից ու պատերից դուրս եկած խաչքարերի լուսանկարները:

Քննարկման ընթացքում Տ. Պետրոսը պատմեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու վերակառուցման մասին, թե ինչպես Վազգեն Ա Կաթողիկոսի ջանքերով այն դարձավ խորհրդային տարիներին կառուցված առաջին եկեղեցին:

«Եկեղեցին, իհարկե, վերակառուցվեց. դրա տեղում հին եկեղեցին էր, սակայն այն, ինչ հիմա ունենք, ավելի շատ նոր եկեղեցի է, որի ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն էր»,- ասաց Տ. Պետրոսը:

Հիշեցնենք, որ «Արարատյան քննարկումները» Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի» ՀԿ-ի համատեղ նախագիծն է, որը անց է կացվում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31