Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած բարեփոխում կարելի է դիտարկել, որպես ագրեսիայի ակտ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»

Մարտ 29,2014 15:12

Ժողովրդին հետապնդող այս իշխանական ոհմակը անխնա թալանում է ՀՀ սեփականությունը հանդիսացող երկրի ընդերքը, կորզում է ժողովրդի վերջին լուման, օրենսդիր մարմինը, որը կոչված է մշակել և ընդունել օրենքներ հանուն ժողովրդի և պետության զարգացման, անում է դրա ճիշտ հակառակը, ընդունում է օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, սակայն առաջինն ինքն է խախտում այն՝ հայհոյելով ժողովրդին, շարունակում է խոսել ժողովրդին բարիք անելու ծրագրերի մասին, անցկացնում է տնտեսական ծրագրեր և էլ ավելի վատացնում երկրի տնտեսական վիճակը,անցկացնում է սոցիալական ծրագրեր, սակայն արդյունքում էլ ավելի վատացնում ժողովրդի սոցիալական կյանքը։ Ցավոք դեռ երկար կարելի է շարունակել։

Այսքանը ներքին քաղաքականությունից։

Արտաքին քաղաքականությունից։

Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին մտածող այս իշխանական հայրենասերները առաջնորդվում են «Ոչ մի թիզ հող» թեզով, սակայն ամբողջ երկրի ընդերքը ծախում են տարբեր կազմակերպությունների, խոսում են երկրի հզորությունից, սակայն բաժանեցին, բոլոր ՀՀ ստրատեգիկ նշանակության օբյեկտները օտարերկյա ընկերություններին, գիշեր-ցերեկ խոսում են ցեղասպանության ճանաչումից, սակայն, քաղաքականացնելով այն, էլ ավելի են նպաստում ցեղասպանության ճանաչումը հետաձգելուն, ասում են, որ Հայաստանը պետք է իր արտաքին քաղաքականությունը վարի բոլոր երկրների հետ,սակայն խաբում են գործընկերներին և դառնում անվստահելի գործընկեր միջազգային հանրության համար։ Ցավոք դեռ երկար կարելի է շարունակել։

Ցավալին այն է, որ ստելով ժողովրդին, ասում են, թե դա անում են հանուն պետական ու ազգային շահի։ Եվ այս ամենը անվանում բարեփոխումներ։ Քանի որ այս հանցագործ իշխանությունը իրականացնում է քայլեր, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը, որը ցանկացած երկիր կցանկանար իրեն թշնամի համարող երկրին: Կարծում եմ, որ այսուհետ, իրեն ընտրյալ իշխանություն համարող ոհմակի կողմից ցանկացած բարեփոխում կարելի է դիտարկել, որպես ագրեսիայի ակտ ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի։

 

Միջազգային հարաբերությունների ուսանող, ՀՀ քաղաքացի

Դավիթ Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31