ՀՀԿ տնտեսական երկրորդ համաժողովի ժամանակ, այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ որեւիցե խոչընդոտ, որը կարող է հնարավորություն չտալ Հայաստանի՝ ՄՄ անդամակցությանը, գոյություն չունի:
Վարչապետը զեկուցեց սեպտեմբերի երեքից հետո կատարվելիք աշխատանքների մասին . «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան. աշխատանքային խմբին հանձնարարվել էր ձեւավորել ճանապարհային քարտեզ, որն արդեն հաստատված է»:
Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ հետեւյալ խնդիրները լուծման կարիք ունեն. « 900 ապրանքատեսակների համար ծրագիր պետք է մշակվի, իրավական դաշտի ձեւավորումը եւ ենթակառուցվածքի ձեւավորումը նույնպես կարեւոր խնդիրներ են»: Պրն Սարգսյանի խոսքով՝ աշխատանքները գործընկերների հետ ցույց տվեցին, որ կուտակվել են լուրջ ինստիտուցիոնալ կարողություններ. « Սա է գաղտնիքը մեր ինտեգրման ճանապարհի: Ուրախ ենք, որ մեր գործընկերների կողմից արժանացել ենք հավանությունների»
ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, որը նույնպես ներկա էր համաժողովին, իր ելույթում հայտնեց, որ ողջունում է այն փաստը, որ Հայաստանը հաշվի առնելով Եվրասիակաան միության ինտեգրման ռիսկերը, այնուամենայնիվ, ընդունեց միանալու որոշումը. «Հայաստանի համար ոչ մի խոչընդոտ չկա Եվրասիական միության ինտեգրման համար»: Նա նաեւ իր ելույթում նշեց, որ ընդհանուր սահման չունենալը, նույնպես չի կարող խոչընդոտ հանդիսանալ անդամակցելու համար:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Վայ խոչընդոտեմ ձեր երթը դեպի եվրոպական արժեքներ… Եթե կա նման երթ….