Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Sorini»-ի տուփը բացել են ու տեսել, որ կոնֆետների մի մասը չկա

Մարտ 29,2014 13:55

Իտալական «Sorini»-ի արտադրության շոկոլադե «բոնբոներկաները» մինչեւ հասնում են Հայաստան կամ ավելի կոնկրետ՝ Եղեգնաձորի խանութներ, տուփում եղած կոնֆետների մի մասն անհետանում են:

Օրերս Եղեգնաձորի բնակչուհի տիկին Նունեն «Sorini» 12 հազար դրամանոց «բոնբոներկա» էր գնել՝ բարեկամուհուն նշանվելու կապակցությամբ շնորհավորելու համար: Սակայն տիկին Նունեի հպարտությունն ու բարեկամուհու ուրախությունը կարճ են տեւում: Սուրճի հետ «Sorini»-ն վայելելու համար, երբ տիկնայք տուփը բացում են, անակնկալից գոնե տիկին Նունեի հպարտությունից բան չի մնում, միայն՝ ամոթի զգացում: Տուփում կոնֆետները հավասարապես բաժանված էին 4 խմբի, սակայն ընդհանուր 350 գրամ զտաքաշով կոնֆետներից երեւի թե մոտ 90 գրամը պակասում էր, այսինքն՝ տուփի մի բաժնում դատարկություն էր, կոնֆետները բացակայում էին (տե՛ս լուսանկարը): Ի դեպ, «բոնբոներկայի» տուփը ցելոֆոնապատ էր, եւ այն նույնպես բացվում է տիկնանց ներկայությամբ:

Sorini-1

Չի բացառվում, որ խոտանը գործարանային է, եւ իտալացիները պարզապես խոտան են տվել:

Նշենք, որ «Sorini»-ի ներկայացուցիչը Հայաստանում «Սովռանո» ընկերությունն է, որը հրուշակեղենի եւ ալկոհոլային խմիչքների ներկրման ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկն է:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    տարբերակ երրորդ – կեղծ “Սորինի”, ասենք Հայաստանում արտադրված: ցելոֆանով փաթաթելու սարքեր նույնիսկ մարդիկ կարող են իրենց տանն ունանալ, այնպես որ ցելոֆանն “ասնավանի” չի:
    և հետո, շատ կներեք, այդ մի կանֆետի տուփը այդ ինչ մի իրադարձություն է որ թեթում գրել եք: հաաա, կարողա եդ ներկրողի դեմ պատվեր ա կատարում ինչ որ մեկը: ով գիտի:

  2. Անուշ says:

    Հարգելի ընթերցող, ոչ թե պատվեր է, այլ ձեզ՝ որպես սպառողի, իրազեկել խախտումների եւ ձեր իրավունքների մասին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31