«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չի գտնվում, նա մասնավոր այցով գտնվում է արտերկրում: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրից կմեկնի Մերձավոր Արեւելք, որտեղ նախատեսված է գործնական հանդիպումների շարք: «Այդ մասին համապատասխան տեղեկատվություն կտրվի»,- հավելեց մամուլի քարտուղարը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը՝ ապրիլի 28-ին Կառավարության անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ քանի որ ԲՀԿ առաջնորդը այս պահին Հայաստանում չէ, նրա աշխատանքային զբաղվածության հետ կապված տեղեկություն չունի, դեռ ժամանակ կա, ուստի հավելյալ տեղյակ կպահեն:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: