Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 29-ին և 30-ին սպասվում են ինտենսիվ և տևական տեղումներ, այս օրերին առավոտյան ժամերին հնարավոր է սաստիկ քամի` պոռթկումներով մինչև 20մ/վրկ: Նույն մարտի 29-ին հանրապետության տարածք կներթափանցեն արկտիկական սառն օդային հոսանքներ, և արդեն մարտի 30-ին կդիտվի օդի ջերմաստիճանի սաստիկ անկում մոտ 15, տեղ-տեղ 18աստ, գրեթե ամենուրեք բացասական ջերմաստիճաններ են հավանական նաև ցերեկային ժամերին: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել` ծաղկած այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար:
Երեւանում մարտի 29-ին սպասում է անձրև և ամպրոպ, հնարավոր է քամի 17մ/վրկ: Երեկոյան կսկսի ցրտել: Օդի ջերմաստիճանը գիշերը +4+7, ցերեկն ստվերում +15+18, երեկոյան +5+7: Մարտի 30-ին սպասվում է սաստիկ ցուրտ եղանակ, հնարավոր է ձնախառն անձրև և ձյուն, քամի 15մ/վրկ, մերկասառույց:
Աղբյուր՝ www.weather.am