Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն վատ Է աշխատում. «Հրապարակ»

Մարտ 29,2014 11:49

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսնակ Տիգրան Բալայանը հերքում է լայնորեն տարածված տեղեկությունն այն մասին, թե ՀՀ արտգործնախարարությունը նախապես հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովում Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցով: «Ես նույն օրը պաշտոնապես հայտնել եմ մի քանի ԶԼՄ-ների, որ մենք մեր դիրքորոշումը քվեարկությունից առաջ չենք հրապարակում»,- ասաց Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ տեղեկության սկզբնաղբյուրն «Ազատություն» ռադիոկայանն էր, որը հղում էր կատարել արտաքին գործերի նախարարությանը:

 

Մեր հարցին, թե ինչու ԱԳ նախարարության կայքում չկա պաշտոնական տեղեկատվություն ՄԱԿ-ի հիշյալ բանաձեւի շուրջ մարտի 27-ին տեղի ունեցած քվեարկության վերաբերյալ, խոսնակը պատասխանեց. «Դա գլխավոր ասամբլեայի նիստն է, որը տեւում է մեկ տարի: Մենք դնում ենք մեր կայքում միայն այն նորությունները, որոնց կարեւորություն ենք տալիս»: «Այսինքն, սրան կարեւորություն չե՞ք տվել: Կարեւոր չէ՞ր, թե Հայաստանն ինչ դիրքորոշում է ցուցաբերել Ուկրաինայի հարցով»,- հարցրինք խոսնակին եւ ստացանք պատասխան. «Գիտե՞ք օրական քանի հատ այդպիսի քվեարկություն է տեղի ունենում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում»:

Փաստորեն, ԱԳ ոլորտի ամենակարեւոր իրադարձությունների մասին հանրությունն ու ԶԼՄ-ները տեղեկանում են կամ արտասահմանյան մամուլից, կամ միմյանցից, եւ սա այն դեպքում, երբ դրա համար պետությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մի ահռելի ապարատ է ֆինանսավորում:

 Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31