Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. Թույլ չենք տալու Հայաստանը դարձնել սեպագիր արձանագրություն («168 ժամ»)

Մարտ 29,2014 11:10
zurabyan

«Հարգելով Րաֆֆի Հովհաննիսյանին, նշեմ, որ ես մասնակցում էի ու ելույթ ունեցա ոչ թե այն պատճառով, որ դա նրա ու «Ժառանգության» հրավիրած հանրահավաքն էր, այլ որովհետև հանրահավաքի` նախապես հայտարարված օրակարգը համարում եմ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցը: Առաջին հերթին` ինքնիշխանության կորուստը»,- այսպես արձագանքեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ի պատասխան մեր հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Ձեր մասնակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, այն դեպքում երբ ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված հանրահավաքներին ոչ միայն ելույթ չեք ունենում, այլ անգամ չեք մասնակցում: Անդրադառնալով մարտի 27-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Հայաստանի կողմից հայտնի բանաձևին «դեմ» քվեարկելու փաստին, նա նշեց, թե այդ քվեարկությունը ցույց տվեց, որ Հայաստանը որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ` այլևս, ցավոք սրտի, գոյություն չունի: «Իշխանությունն իր քայլերով Հայաստանը հավասարեցրեց Հյուսիսային Կորեային ու աֆրիկյան մի քանի պետությունների: Այո, աֆրիկաներում կան հարուստ հանքեր ու սավաննաներ, հարուստ է նաև աֆրիկյան ազգերի մշակույթը: Թող գործող, նախկին ու ավելի նախկին իշխանությունները գնան Աֆրիկա` ոսկի ու ադամանդ կորզելու, առյուծներ սպանելու ու սեպագրեր ուսումնասիրելու: Իսկ մենք թույլ չենք տալու Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դարձնել սեպագիր արձանագրություն»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31