Սահմանադրական դատարանի նիստը, որին այնքան երկար սպասում էր մեր հասարակությունը, մեկնարկեց: Դժվար է ասել, թե ինչքան մարդ էր համացանցում օնլայն հետեւում այդ նիստին: Ի դեպ, վերջին տարիներին նոր մշակույթ է ձեւավորվել. ամենաուշագրավ շոուներից ավելի մեծ լսարան են հավաքում Ազգային ժողովի նիստերն ու համացանցի շնորհիվ ուղիղ հեռարձակվող տարբեր հանրային միջոցառումներ:
Երեկ եւս, վստահ եմ, հասարակության ակտիվ հատվածը հետեւում էր ՍԴ նիստին՝ ուրախանում հայցվորների դիպուկ ելույթներով, ոգեւորվում պատասխանողների շփոթությունից, հուսավառվում ՍԴ անդամների «ընդդիմադիր» հարցերից: Կային, անշուշտ, նաեւ հոռետեսներ (գուցե՝ իրատեսներ), որոնք զգուշացնում էին՝ լավ հարցերը վատ վճիռ են նշանակում, բայց նիստի ընթացքը խոստումնալից էր ու հասարակության սրտով:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: