Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

News.am. Կռված տղերքի պատմությունը այսօր վերագրում են մանիկյուր տղերքին ու պուզատիներին. Ծաղիկ Ռուբո

Մարտ 29,2014 10:25

Ի՞նչ կազմակերպություն են ստեղծել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը եւ Ռուստամ Գասպարյանը, ովքե՞ր են անդամակցելու դրան, ի՞նչ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանը եւ ԵԿՄ  նախագահ Մանվել Գրիգորյանը այդ կառույցի նկատմամբ: Այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է ԲՀԿ -ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբոյի») հետ:

Լրատվամիջոցները անընդհատ շեշտում են, թե դուք ստեղծել եք այլընտրանքային ԵԿՄ եւ փորձելու եք համախմբել ԵԿՄից նեղացածներին:

Ծիծաղելի է: 10 տարի սովետական ռեժիմի օրոք նստած եմ եղել եւ միշտ խույս եմ տվել նեղացածներից՝ «աբիժնիկներից», ո՞ւր մնաց նրանցով համալրված մի միավորում ստեղծեմ: ԱՆՄ-ի մեջ համալրվում են պատերազմում կռված տղերք, որոնք անգամ սպարապետ Վազգեն Սարգսյանի ժամանակ ԵԿՄ-ի անդամ չեն դարձել կամ սպարապետի մահից հետո հեռացել են ԵԿՄ-ից: Անդամագրվում են մարդիկ, որոնք տարիների ընթացքում իրենց արժանապատվությունը չոտնահարելու համար, այո, դուրս են եկել ԵԿՄ-ից: Գիտե՞ք ինչ, երբ պատերազմում իսկական կռված տղերքի կողմից կատարած ֆիզիկական ամենածանր աշխատանքն էլ վերագրեն մի վարդագույն դեմքով տղայի, նրանք չեն նեղվի, բայց երբ հասակն առած մի պապայի բալա՝ նստած սրճարանում, ոտքը ոտքին գցած, սիգարը բերանին, լկտիաբար կարող է արտահայտվել, որ պատերազմում զոհված հերոսը, որին կարմիր դագաղով տանում են Եռաբլուր, ինքն է եղել, դա արդեն անհանդուրժելի է: Ահա այսօրվա մեր իրականությունը: Որպեսզի հնարավոր չափով կարողանանք ինքներս մեզ, մեր արժանապատվությանն ու կերտած կենսագրությանը, պատմությանը տեր լինել ստեղծեցինք Ազատամարտի նվիրյալների միավորում հ/կ-ն, այլապես իսկական ազատամարտ անցած տղերքի պատմությունը այսօր վերագրում են մանիկյուր տղերքին ու կորեյկոներին՝ պուզատիներին: Արդյոք ԵԿՄ-ի վերջին համագումարում կազմված վարչության նկարագիրը դրա մասին չի՞ խոսում:

Մանվել Գրիգորյանը տեղյա՞կ է եղել այս կառույցի ստեղծման մասին, քանի որ տեղեկություններ տարածվեցին, թե դուք նրա հետ նախապես զրուցել եք եւ ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը ձեր նախաձեռնությանը:

Նախ նախաձեռնությունը դարձել է կայացած կառույց, բայց շուտով կլինի հիմնադիր համագումարը: Ցավում եմ, որ իմ ախպերը, որին շատ եմ հարգում, այդ երեւույթը լավ չի ընդունել, բայց դա ժամանակավոր բնույթ է կրելու եւ հետագայում ինքն էլ լավ կզգա, որ իր մարտընկերները նույնպես ապահով կառույցի մեջ են եւ իշխանական մամլիչից հեռու:  Համոզված եմ, որ ԱՆՄ-ն եւ ԵԿՄ-ն անկասկած երկրին վերաբերող հայրենանվեր գործերում համագործակցելու են, ի վերջո հրացանակիրների կազմակերպություն չենք բացել եւ ոչ էլ ծայրահեղականների:

Թե դուք, թե պարոն Գասպարյանը ԵԿՄ անդամ եք, ինչպես է լինելու, դադարեցնելո՞ւ եք ձեր անդամակցությունը ԵԿՄին, թե` ոչ:

ԵԿՄ-ն սուրբ կառույց է, ստեղծմանն ու անգամ անվանակոչմանը իմ լուրջ ներդրումն եմ ունեցել սպարապետ Վագզեն Սարգսյանի եւ մի քանի մեր մարտական ընկերների հետ: Ես ԵԿՄ-ի հիմնադիրներից  եմ եւ երբեք չեմ հրաժարվում նրա հիմքում ընկած գաղափարներից: Ցավոք, ոչ այսօրվա ԵԿՄ-ի մասին է խոսքը, թեպետ մատաղ սերնդի զինվորահայրենասիրական դաստիարակության գործում այսօր էլ մեծ գործ է արվում, որը չի կարելի ուրանալ: Բայց կռված ու այդ կազմակերպության տեր հանդիսացող ախպերներին պետք չէր դարձնել ԵԿՄ-ին օտարական: Ինչեւէ, իմ գրպանում հենց այս պահին էլ Վազգեն Սարգսյանի կողմից հանձնված ԵԿՄ-ի վարչության անդամության տոմսն է, ահա նայեք, ի դեպ, այն ժամանակ ԵԿՄ վարչության անդամները 17-ին, ոչ թե 125-ը: Ինձ եւ իմ ընկեր Ռուստամ Գասպարյանի համար ԵԿՄ-ն պատմություն է եւ դրանից երբեք չենք հրաժարվում, պարզապես ինքներս կասեցրել ենք մեր գործունեությունը ԵԿՄ-ում:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Հրարապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31