Բարեբախտաբար, վերջին շրջանում Հայաստանի սուպերմարկետներում կարելի է գտնել բանջարեղենի տեսականի, որոնց մասին նախկինում միայն խոհարարական ամսագրերից էինք տեղեկանում: Սակայն դրանցից շատերը ոչ միայն շատ համեղ են, այլեւ շատ օգտակար:
Օրինակ՝ նեխուրի (քյարաուզի) արմատը: Այն շատ բուրումնավետ է եւ պարունակում է վիտամինների մեծ քանակ: Նեխուրի արմատով աղցանը եւ համեղ է, ե՛ւ գեղեցիկ: Հարմար է նաեւ պահքի շրջանում:
Անհրաժեշտ մթերքները
1 գլուխ նեխուրի արմատ
2 խնձոր
2 գազար
1-2 ճաշի գդալ մեղր,
1 լիմոնի հյութ
0,5 բաժակ ձիթապտղի յուղ
Չամիչ
Ընկույզ
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Քերիչով անցկացնել մաքրած եւ լվացած նեխուրի արմատը, խնձորը, գազարը: Առանձին պատրաստեք խառնուրդը, որը լցնելու եք աղցանի վրա՝ մեկ լիմոնի հյութը, մեկ գդալ մեղրը եւ ձիթապտղի յուղը լավ խառնեք, մինչեւ դառնա միատարր զանգված: Այս խառնուրդը լցրեք աղցանի վրա եւ լավ խառնեք: Զարդարեք չամիչով եւ ընկույզով:
Ցանկության դեպքում կարելի է աղցանին աղ էլ ավելացնել, սակայն սա այն դեպքերից է, երբ աղից խուսափելը ոչ միայն օգտակար է, այլեւ հաճելի:
Բարի ախորժակ: