«ԲՀԿ-ն պիտի որոշի՝ ապրիլի 9-ին դո՞ւրս է գալու իր անցյալի սեփական սխալից, մեղսակցությունից եւ դառնալո՞ւ է ժողովրդի կողքը կանգնող նորարար ուժ, թե՞ ոչ: Փետրվարի 18-ին այդ մեծ, հարուստ կուսակցության հետագիծը խառն է»,- դեռեւս անցած տարվա ապրիլի 3-ին Աբովյանում իր քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ի առջեւ այսպիսի հարց էր դրել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ԲՀԿ-ն այդ առումով չարդարացրեց պարոն Հովհաննիսյանի հույսերը եւ ապրիլի 9-ին չողջունեց նրա հաղթանակը նախագահական ընտրություններում:
Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ դուք հիմա ԲՀԿ-ի կազմակերպած նախաձեռնություններին ընդառաջ եք գնում եւ քառյակի մեջ եք, ըստ Ձեզ ԲՀԿ-ն արդեն իր մեղսակցությունից դո՞ւրս է եկել ու նորարար ո՞ւժ է դարձել, հիմա հավատում եք, որ ԲՀԿ-ն ժողովրդի կողքի՞ն է:
Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հավատում է ոչ թե ԲՀԿ-ի անկեղծությանը, այլ հավատում է Աստծուն. «Հույս ունեմ, որ քաղաքական ուժերը, ելնելով իրենց սեփական հետագծից կամ անցյալի սխալներից, ամեն մեկն իր պատճառով, իր սեփական ժամացույցով կգա այն եզրահանգման, որ միասնական պայքար պիտի տանենք: Եթե այդ պահը հասունացավ՝ 1, 2, 3 թե 4 ուժերով՝ ես միայն ուրախ կլինեմ: Իսկ մենք այդ ուղղությամբ առայժմ աշխատում ենք, գործում ենք: Ես անցած տարի որքան էլ դժվար պահեր ապրել եմ, ես ինձ չեմ պահում անցած տարվա հոգեվիճակի մեջ, քեն չեմ պահում որեւէ մեկին: Ամեն մեկն ունի իր որոշումը: Կարծում եմ, որ կորսված պատեհություն էր: Բոլորը կորցրեցին իրենց սեփական պատեհությունը, որ կար անցյալ տարի: Բայց հիմա կյանքը շարունակվում է, եւ եթե ամեն մեկն ուզում է փոխել իրեն, ես միայն կողջունեմ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դե Րաֆֆին քեն չի պահում, հաստատ աղոթում է……………….