Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Զախարյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին. «Դա հարի՞ր է տղամարդուն»

Մարտ 28,2014 23:00

Այսօր Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանի հետ նախատեսված ասուլիսը տեղի չունեցավ, լրատվամիջոցներից չէին եկել: Բայց կուսակցության առաջնորդը մի քանի հարցերի շուրջ զրուցեց մամուլի ասուլիսը վարողի հետ:

Նա սկսեց իր քննադատությունը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից. «Նորից սկսել է ակտիվանալ: Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների հենց սկզբից իր ամբողջ աշխատանքը արտահայտել է Ազատության հրապարակում խոսելուց, բացի հայրենասիրական կոչերից: Ինձ համար ամենամեծ հայրենասիրությունը ճիշտ քաղաքական քայլերն են, ամենամեծ հայրենասիրությունն է, երբ մի բան ասում ես, հետո այդ ասածը կատարում ես: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջինը լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանին, ձեռքսեղմումով դիմավորեց նրան»:

Տիկին Զախարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունը հստակ չի տեսնում. «Հա, շատ լավ բարի անձնավորություններ շատ կան: Գնահատում ենք որպես բարի մարդ, բայց դա մեր պետությանը որեւէ առաջընթաց տալի՞ս է»:

Կուսակցության առաջնորդն անդրադարձավ նաեւ նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած լեզվակռվին, Արմեն Աշոտյանի` պատգամավորներին «hello kitty»-ին նմանեցնելու եւ Նիկոլ Փաշինյանի՝ Աշոտյանին «պարկետին իջեցնելու» հայտարարություններին. «Երբ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ արտահայտություններ էր անում, այդ ելույթը նայեցի, կներեք, բայց արդեն տպավորություն  է ստեղծվում, որ ինչ-որ մի կին դուրս է եկել ու կանացի խոսակցություններ է տանում: Դա հարի՞ր է տղամարդուն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Էս Անին բացի կին-տղամարդ թեմայից այլ բան չգիտի??????????????

  2. David says:

    Հայ տղամարդուց Անիի ավերակված կանայք են սերվել, հայ Անիիներից հիշյալ տղամարդիկ: Ձևի և բովանդակության ներդաշնակ խոտան:Գործարանը բաց է, առաքումն` անվճար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31