Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքային ԵԿՄ-ն ԲՀԿ-ի հետ կապ չունի՞

Մարտ 28,2014 21:05

Արդեն երկու օր է մամուլում տեղեկություններ  են հրապարակվում այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) եւ Ռուստամ Գասպարյանն արդեն երկու ամիս է, ինչ «դռնեդուռ ընկած» ազատամարտիկներ են որոնում։ Նրանք նպատակ ունեն «Երկրապահ» կամավորականների միության նման մի նոր կառույց սարքել՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ։ ԱԺ ազատամարտիկ պատգամավորները Գագիկ Ծառուկյանին խոստացել են միավորել բոլոր ազատամարտիկներին (նաեւ նրանց, ովքեր տարբեր պատճառներով ԵԿՄ-ում չեն) եւ իրենց շուրջ ստեղծել ուժային մի թիմ, որը պատրաստ կլինի ցանկացած զարգացման։ Ծառուկյանն էլ համաձայնել է եւ հրահանգել գործի անցնել։

Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն իր մեկնաբանություններում բավական կարճ գտնվեց: Մեր բոլոր հարցերին մեկ պատասխան հնչեց. «Դա կուսակցական նախաձեռնություն չէ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դե հա…«Դա կուսակցական նախաձեռնություն չէ»… Բայց չի նշանակում, թե կուսակցությանը չի ծառայեցվի………………

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31