Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն դգոհ է. Սիրիա մեկնած պատվիրակությունը «պետք է արտահայտեր ԱԺ համամասնությունը». «Ազատություն»

Մարտ 28,2014 20:45

Մի խումբ պատգամավորների՝ Սիրիա մեկնելու նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել Ազգային ժողովում։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ հայաստանցի պատգամավորների 6 հոգանոց խումբը մեկնել է Սիրիա։ Բացի իշխող ՀՀԿ-ից ու ընդդիմադիր «Ժառանգություն»-ից, խմբում այլ խմբակցության որևէ ներկայացուցիչ ներառված չէ։

Գործընկերները նշում են, որ տեղյակ չեն եղել այս այցից: Բացի այդ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հակասական է համարում իշխող մեծաամասնության՝ միմյանց հաջորդող երկու հայտարարությունները։

«Նման պահվածքն ակնկալելի է, երբ որ Ազգային ժողովի նախագահը մի օր ասում է, որ մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև դա կհամարվի այլ պետության ներքին գործերին միջամտություն, [իսկ] երկու օր հետո որոշեն ու պատվիրակություն ուղարկեն: Եվ պարզ է, որ այս շտապողականության մեջ սխալները շատ կլինեն», – «Ազատության» հետ զրույցում ասաց Մանոյանը:

Դժգոհ է նաև «Բարգավաճ Հայաստան»-ը: Կուսակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշում է, որ Սիրիա մեկնած պատվիրակությունը պետք է արտահայտեր խորհրդարանի համամասնությունը։

«Մենք իմացել ենք գնալուց հետո: Առավոտյան հարց են բարձրացրել, որ այսպիսի իրավիճակ է․․․ մենք արդյո՞ք չենք քննարկելու Ազգային ժողովում և այլն: Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ կհրավիրենք արտգործնախարարին, որը տեղեկատվություն կտա, թե ինչ է կատարվում, հետո կորոշենք անելիքը: Դրանից հետո պարզ դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները գնացել են»,  – ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

Արդեն Լիբանանում գտնվող պատգամավորական խմբի անդամներից Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե Սիրիա են մեկնել այն խմբով, որոնք այս շաբաթասկզբին Թուրքիային դատապարտող հայտարարություն էին նախաձեռնել։ Հայտարարությունը տարածվել էր համացանցում: Ստեփան Մարգարյանը, սակայն, ասում է, որ խորհրդարանում այդ հարցը չի քննարկվել․ – «Ո՞ւմ են դիմել, որ չի միացել: Ես առաջին անգամ եմ լսում»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31