ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին կոչ է արել հետ տանել իր զորքերը Ուկրաինայի սահմանից և բանակցություններ սկսել Ուկրաինայի իշխանությունների հետ:
«Հայտնի է և հստակ, որ զորավարժությունների անվան տակ այդ սահմանին մեծ քանակությամբ զորք է տեղակայված: Բայց դա այն չէ, ինչ Ռուսաստանը սովորաբար ձեռնարկում է», – Հռոմում ասել է Օբաման «Սի Բի Էս»-ին տված հարցազրույցում` ավելացնելով, որ այդպիսով Ռուսաստանը փորձում է վախեցնել Ուկրաինային կամ էլ լրացուցիչ ծրագրեր ունի:
Ըստ ԱՄՆ առաջնորդի, Պուտինը փորձում է Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ձեռք բերած առավելությանը հակադարձել, սակայն վստահեցրել է, որ իրենք Ռուսաստանին շրջափակելու նպատակ չունեն:
«Ես մի քանի անգամ ասել եմ, որ Պուտինը ամբողջովին սխալ է հասկանում Արևմուտքին: Նա, անկասկած, սխալ է հասկանում Ամերիկայի արտաքին քաղաքականությունը: Մենք շահագրգռված չենք Ռուսաստանին շրջափակելով և մենք ոչ մի հետաքրքրություն չունենք Ուկրաինայի հանդեպ, բացի այն, որ թույլատրվի ուկրաինացիներին իրենց կյանքի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնել», – ասել է Օբաման:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ