Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «ՀՀ-ում կուտակայինի կնքահայրերը Տիգրան Սարգսյանը, Ներսես Երիցյանն ու Արտեմ Ասատրյանն են, ինչո՞ւ Հակոբյանը փոխեց հայրերին»

Մարտ 28,2014 19:36

«Որքան գիտեմ Հայաստանում կուտակային համակարգի կնքահայրերը և հայրերը լրիվ ուրիշ մարդիկ են. վարչապետ Տիգրան Սարգսյանով, Ներսես Երիցյանով, Արտեմ Ասատրյանով: Թե ինչո՞ւ Հակոբ Հակոբյանը որոշեց փոխել համակարգի հայրերին, չգիտեմ»,-այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության քննությանը վերաբերող նիստի ավարտից հետո անդրադառնալով ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի այն հայտարարություններին, թե «կուտակայինի հայրն էլ է եղել Հայաստանում» այսպես արձագանքեց հայցվոր կողմի ներկայացուցիչ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Արձագանքելով պարոն Մինասյանին պարոն Հակոբյանն ասաց. «Ես չեմ փոխել հայրերին, Հայաստանի մասին ո՞վ է նման բան ասել»:

Հակոբ Հակոբյանն այդպես էլ չպատասխանեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցին, թե ի վերջո ի՞նչ է ասել «կուտակայինի հայրը»: Մեզ հետ զրույցում Հակոբ Հակոբյանն այս մասին ասաց. «Կուտակայինի հայրն ասաց, որ լավ բան է դա» :

Aravot.am-ը Արծվիկ Մինասյանին հիշեցրեց, որ Հակոբ Հակոբյանն իր փաստարկները հիմնավոր չէր համարում  ու հարցրեց, թե հիմնավո՞ր էին արդյոք Հակոբ Հակոբյանին փաստարկները: Պարոն Մինասյանը պատասխանեց. «Սահմանադրական արդարադատության այս օջախում, երբ գործի քննություն է ընթանում չեմ ցանկանում նման մոտեցում ցուցաբերել: Իսկ հիմնավորվածության մասին պետք է ասի հանրությունը»:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում գործի քննությունը կշարունակվի երկուշաբթի՝ ժամը 10.00-ից:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31