Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին քաղաքապետի աները ՀԷԿ է ուզում կառուցել

Մարտ 28,2014 19:10

«Հայաստանի հանրապետություն» օրաթերթի մարտի 21-ի համարում հայտարարություն է տպագրվել այն մասին, որ ապրիլի 10-ին Իջեւան քաղաքում տեղի կունենան «Ջուրլույս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Իջեւան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի՝ շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ: Հայտարարության մեջ նշված է, որ նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության ինտերնետային կայքում,Իջեւանի քաղաքապետարանում եւ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում:

Այս ընկերության հիմնադիրը Արամայիս Ամիրյանն է: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրինք, թե ո՞վ է Արամայիս Ամիրյանը եւ ո՞վ է փոքր ՀԷԿ-ի իրական տերը: Նա ասաց, որ Արամայիս Ամիրյանը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի աներն է, որ նախկին քաղաքապետն է այդ ՀԷԿ-ի իրական տերը: Վարդան Ղալումյանը հայտնեց, որ ինքը դեմ է «Իջեւան-1» ՓՀԷԿ-ի-ի կառուցմանը, նշելով, որ այն «Սպիտակ լիճ» ջրամբարի ամբարտակից ջուրը խողովակներով հասցնելու է մինչեւ «Շեկոյի աղբյուր» կոչվող տեղանք:

«Լճի ամբարտակի տակ առանց այդ ՀԷԿ-ի շինարարության էլ մեծ քանակի ջուր անցկացվում է խողովակների միջով»,- փոքր ՀԷԿ-ի շինարարությանը իր դեմ լինելը բացատրեց քաղաքապետը:

Նշենք, որ 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում Վարուժան Ներսիսյանը պարտվեց Վարդան Ղալումյանին, սակայն շարունակեց պաշտոնավարել մինչեւ այդ թվականի դեկտեմբերի 24-ը: Հենց այդ ընթացքում, 2011թ. նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Սպիտակ լիճ» ջրամբարի պատվարի ներքին բյեֆում փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով Իջեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության 0.8 հա ընդհանուր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել՝ այն դարձնելով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Նախկին ու ներկա շատ պաշտոնյաների աներ-զոքանչներ են բիզնես ծավալել ու ծավալում…Մեկով ավել…մեկով պակաս…..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31