ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել, որ դաշինքի նոր գլխավոր քարտուղար նշանակվի Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը: Հայտնում է «Ռոյթերս»-ը` հիմնվելով իր աղբյուրների վրա:
«Այս թեկնածության շուրջ համաձայնություն կա», – լրատվականին հայտնել են ՆԱՏՕ-ից:
Ներկայիս գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին Ստոլտենբերգով փոխարինելու պաշտոնական հայտարարությունը սպասվում է, որ տեղի կունենա մարտի 28-ին:
Ստոլտենբերգը 10 տարի եղել է Նորվեգիայի վարչապետը, մինչև անցած տարվա սեպտեմբեր, երբ պարտվել է ընտրություններում: Նրա թեկնածությունը սատարում են ԱՄՆ-ը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի այս տարվա սեպտեմբերին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ