Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճնշե՞լ են, խնդրե՞լ, աղաչել-պաղատել, թե՞…». ՄԱԿ-ի բանաձեւից հետո, Արեւմուտքը հնարավոր է այլ աչքով նայի Հայաստանին. «Մեդիալաբ»

Մարտ 28,2014 18:42

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանի դեմ քվեարկելը ռազմավարական սխալ էր:

Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, ով նշում է, որ Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր այդ բանաձևին:

«Այս պահին Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է ակտիվ չեզոքության քաղաքականությունը: Եվ այդ իմաստով Հայաստանի ազգային պետական շահին համընկնում էր, որ Հայաստանը ձեռնպահ քվեարկեր»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն էր տվեց Ուկրաինայի հարցով բանաձևին: Այդ բանաձևով ՄԱԿ-ը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմի հանրաքվեն: Բանաձևին կողմ էր քվեարկել 100, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 58 երկիր:

Հայաստանը դեմ էր քվեարկել, դեմ քվեարկած մյուս 10 երկրներն են Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:

Քվեարկությունից  մեկ օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու:

Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը վերլուծաբանները Ռուսաստանի գործոնով են բացատրում: Երվանդ Բոզոյանն ասում է, որ Հայաստանն այլ գործիքներ ու լծակներ ուներ Ռուսաստանին աջակցելու համար:

«Այսինքն՝ այն մտավախությունը, որ եթե Հայաստանը ձեռնպահ քվեարկի, կարող էր փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեղմ ասած, լուրջ չէ:

Փոխարենը մենք այդպիսի պահվածքով շարունակում  ենք վարկաբեկվել Արևմուտքում, մեզ դիտարկում են որպես կցորդ, և այդ իմաստով ես լուրջ մտավախություն ունեմ, որ Արևմուտքում կառաջանա լուրջ փոփոխություն Հայաստանի նկատմամբ:

Քանի որ մենք ունենք չլուծված Լեռնային Ղարաբաղի խնդիր, ապա դա կարող է ազդել նաև դրա վրա, ինչը մեզ համար խիստ վտանգավոր է»,- ասում է Բոզոյանը: Վերլուծաբանի խոսքով՝ փաստացի կարելի է ասել, որ Հայաստանը հրաժարվում է «և, և»-ի քաղաքականությունից:

 

Սակայն, ի տարբերություն վերջին օրվա ընթացքում հնչող քննադատություններին, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը դեմ քվեարկելով բանաձևին՝ պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը:

Նրա խոսքով՝ ազգերի ինքնորոշման խնդիրը Հայաստանի համար արժեքային համակարգ է, և բնական է, որ պետք է դեմ քվեարկեինք:

«Հայաստանը Կոսովոյի վերաբերյալ նման բան չի հայտարարել, Կոսովոյի անկախությունը մինչև հիմա չի ճանաչել: Այսինքն՝ եթե Գալուստ Սահակյանն այդ սկզբունքի կողմնակից, է ապա նախ պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի, Կոսովոյի, Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, հետո նոր Ղրիմի անկախությունը: Այսօր աշխարհում նույնիսկ գերտերություններն արդեն հրաժարվում են սկզբունքներից և ռեալ պոլիտիկի սկզբունքով աշխատում են՝ իրենց ազգային պետական շահը հետապնդելով: Այդ իմաստով խոսել սկզբունքի մասին, մեղմ ասած, ծիծաղելի է»,- ի պատասխան Գալուստ Սահակյանի ասում է Երվանդ Բոզոյանը:

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31