Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիան իր հայտարարությամբ ծաղրում է միջազգային հանրությանը». թուրքագետ

Մարտ 28,2014 18:05

«Ի տարբերություն նախկինում Հալեպում տեղի ունեցած հայկական համայնքի դեմ ուղղված գործողություններին՝ այս անգամ մեր մամուլը բավականին արագ ու շատ բարձր ու շատ ազդեցիկ ձեւով արձագանքեց»,- այսօր՝ մարտի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նա համարում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթը հիմնված էր հենց հայկական լրատվամիջոցների արձագանքի վրա:

Թուրքիայի այն հայտարարությունը, թե պատրաստ է ընդունել Քեսաբում բնակվող հայերին, թուրքագետը անվանեց ցինիկ եւ հայտարարեց, որ դրանով Թուրքիան ծաղրում է միջազգային հանրությանը. «Աբսուրդն այն է, որ ինչպես հարյուր տարի առաջ սկսվեց հայերի ցեղասպանությունը, հարյուր տարի հետո էլ Եվրոպան ձայն չի հանում: Հարյուր տարի հետո քաղաքակիրթ 21-րդ դարում ենք ապրում եւ կրկին ցեղասպանություն է այն առումով, որ զրկում են տեղում ապրողներին, այսինքն՝ հայաթափում են»:

Իսկ հայ մի քանի պատգամավորների Սիրիա գնալը, Անդրանիկ Իսպիրյանը համարում է հոգեբանական աջակցություն տեղի հայերին, չնայած որ նրանք իրենց հետ չէին տարել ո՛չ ուտելիք, ո՛չ հագուստ, ինչի կարիք ունեն քեսաբահայերը. «Երեկ պարզ դարձավ, որ Քեսաբի քաղաքապետը հիմա Լաթաքիայում է,  մարդիկ միանգամից փախել են՝ թողնելով ամեն ինչ այնտեղ եւ ոչինչ չունեն, ո՛չ սնունդ, ո՛չ շոր, ոչինչ չունեն ապրելու համար եւ քանի՞ օր, քանի՞ ժամ, քանի՞ շաբաթ կտեւի այդ, մինչեւ նորից ազատագրեն, իսկ ազատագրելուց հետո էլ անհայտ է, թե ի՞նչ է մնացել իրենց ունեցվածքից, քանի որ նաեւ նշում են նույն քեսաբցիները, որ Թուրքիայից մտած ավազակախմբերը թալանը տանում են Թուրքիա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31