Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ) ավտովթարի գործով իր խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպան Նիկոլայ Բաղդասարանի միջնորդությունից հետո, դերասան Վարդան Պետրոսյանն իր կարծիքը ներկայացրեց: Նա դիմելով տուժողներին՝ ասաց. «Անտակ է ձեր վիշտը, ձեր ողբերգությունը։ Մի մտածեք, որ սրանք ուղղակի խոսքեր են, մի մտածեք, որ այդ մարդիկ միջնորդում են ինձ ազատել, խոսքը չի գնում ընդհանրապես ազատելուն, դա խափանման միջոցին է վերաբերում, ես միեւնույն է, դատվելու եմ: Դիմում եմ մայրերին: Ես հասկանում եմ ձեզ, դուք կարող եք ասել լավ կլիներ՝ ես ծնված չլինեի, լավ կլիներ՝ ես մեռած լինեի, ես էլ եմ դա մտածել բազմիցս»:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ գտնվելով կալանքի տակ, անձամբ հնարավորություն չի ունեցել հանդիպել եւ խոսել տուժող կողմի հետ. «Դա խափանում էր ոչ թե իմ ազատությունը, այլ խափանեց իմ հանդիպումը: Ես հինգ ամիս չեմ խոսել: Դուք մի հաղորդման ժամանակ ասել եք՝ թող ներողություն խնդրի հեռուստատեսությամբ։ Սիրելի մայրեր, տասը հեռուստատեսություն կա այստեղ, կարծում եք՝ ես կվախենա՞մ, կամաչե՞մ ձեզանից ներողություն խնդրել։ Ես ամբողջ կյանքում ձեզանից ներողություն եմ հայցելու, ես հայր եմ, պատկերացնում եմ ձեր ցավը, ես մոռացել եմ՝ իմ հասցեին ինչ եք ասել, ես գիտեմ՝ ինչ է սգավոր մայրը։ Թույլ տվեք՝ գամ, ծնկի գամ ձեր առջեւ ու ներում խնդրեմ»:
Նա նաեւ դատարանին դիմելով նշեց, որ նման որոշումների հետեւանքով է, որ հասարակությունում ստեղծվում են խմբեր՝ ի պաշտպանոււթյուն իրեն, որն էլ առաջացնում է տուժող կողմի զայրույթը.«Մի արեք այսպիսի բաներ, քանի որ դրանով քաղաքականացնում եք գործը: Բոլորի մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինձ վերեւից են լռեցնում: Բայց ես այդպես չեմ մտածում»,- ասաց դերասանը»:
Վարդան Պետրոսյանը դիմեց դատարանին, որպեսզի թույլ տա, մոտենալ տուժող կողմին ու ծնկի գալով՝ ներում խնդրել :
Կարդացեք նաև
Երբ դատարանը թույլ չտվեց, նա ասաց. «Տեսեք, որտեղ բարոյական քայլ եմ ուզում անել, օրենքն է ինձ խանգարում»:
Հ. . Գ. Դատարանը հենց նոր դուրս եկավ խորհրդակցական սենյակից եւ մերժեց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը:
Մանրամասները` տեսանյութում
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Վարդան Պետրոսյանը տակաւին ջանալ փրկելու համար, անհրաժեշտ է կատարել հետեւեալը՝
1) Իսկոյն ու անյապաղ, անմիջապէս, արձակել իր այժմու փաստաբան, մեթր Նիկոլայ Բաղդասարյանը:
Արդարեւ, ան հիմնական պատճառ մըն է Վարդանի աղետեալ կացութեան: (Եւ բարեբախտաբար, վթարի ընթացքում մահացած եւ վիրաւորուած ջահելներու ընտանիքը զանազանութիւն է անում Վարդանի Պետրոսյանի եւ իր խնդրոյ առարկայ փաստաբանին միջեւ).
2) Կոչ ուղել Վարդան Պետրոսյանի երկրպագուներին ու հանրային ինքնակոչ պաշտպաններին, որ… բարեհաճին լիովին լռել: Այլեւս ոչ մի հարնային խօսք կամ գրութիւն, ո՛չ մի, Աստուծոյ սիրոյն:
Որովհետեւ անոնք ալ պատճառ մըն են Վարդանի ընթացքի մէջ խաչելութեան:
Ստորագրեալը Գանատայում 25 տարիներու փորձառութեամբ իրաւաբան է, ու շատ մօտից է հետեւում այս խնդիրը, առաջին օրից սկսեալ:
Թէ որ վերոյիշեալ երկու կէտերը կիրարկուին, տակաւին յոյս մը կը մնայ կարելի եղածին չափ նուազեցնելու այս ահաւոր ողբերգութեան վնասները:
Խորին տխրութեամբ՝ Մ. Հայդուկ Շամլեան