Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ ապրիլի 28-ին ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը նախաձեռնում են անվստահության գործընթաց կառավարությանը: Նա ասաց, որ այսօր մեկնարկ է տրվում «անվստահության մեկամսյակին» եւ իրենք պահանջելու են ողջ կառավարության հրաժարականը՝ ոչ միայն վարչապետի.«Կառավարությունը պետք է ամբողջովին հեռանա, մեզ համար անիրատեսական է, որ հանրապետական Տիգրան Սարգսյանին փոխարինի մեկ այլ հանրապետական»:
Կանխատեսելով հարցը, որ իրենց ձայները բավարար չեն լինի Ազգային ժողովում կառավարության հրաժարականին հասնելու համար՝ Բաբայանը ասաց, որ եթե «կոճակային մեծամասնությունը» թույլ չտա փոփոխություններ անել, ապա հաջողության հասնելու համար իրենց անհրաժեշտ է կազմակերպել տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը փողոցներում եւ հրապարակներում՝ «որոշող շենքերի դիմաց», իսկ եթե իշխանությունը «հետեւություն չանի» իրենց ասածներից, ապա չի կարող խուսափել «բարիկադներից, ցնցումներից եւ անիմաստ թշնամանքից»:
Մեկ այլ ԲՀԿ-ական էլ՝ Ստեփան Մարգարյանը ասաց, որ կառավարության անվստահության հարցի քննարկումով երկրում դրվելու է «արմատական փոփոխությունների սկիզբ, որոնք կլինեն կամ սահուն եւ համագործակցված, կամ օբյեկտիվորեն երկիրը կգնա քաոսային իրադարձություններով լեցուն ճանապարհներով եւ ավելի ռադիկալ պահանջներով»:
Ի դեպ, ավելի ուշ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը միայն հեգնել է այս սպառնալիքներին ի պատասխան՝ «ընկճվեցի… վատ զգացի…», իսկ ԲՀԿ-ականների դիտարկմանը, թե կառավարության հրաժարականը չընդունելու դեպքում իշխանությունների օրերը հաշված են, նա հակադարձել է՝ հաշվել չգիտեք:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ай,ай,ай! Как страааашнооооо!!! Кто этот мальчик? Размечтался))))! Целую партию опозоришь, так нельзяяяяя!!