«Ոտքերս մի կապեք», «Ինձ մի ծեծեք»,-այս արտահայտություններն է պարբերաբար հնչեցնում մոտ մեկ ամիս առաջ գերությունից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա աղջիկը՝ Հասմիկ Խոջոյանը, նրա հայրը այլ արտահայտություններ չի անում. «Գերության մեջ եղած օրերից էլ ոչ մի բան չի հիշում, միգուցե վերջում ամեն ինչ ասի»։ Աղջկա խոսքերով՝ հայրը միայն իրեն է ճանաչում։
Միաժամանակ ուրախությամբ է նշում, որ հոր վիճակը գնալով լավանում է։ Ցավեր չունի։ Վիրահատված ձեռքն արդեն կարողանում է շարժել, սակայն երբ դուրս կգրվի հիվանդանոցից, դեռ չի կարող ասել։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև