Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի կալանքի միջնորդությունից հետո դատավորը մտավ խորհրդակցական սենյակ (Ֆոտոշարք)

Մարտ 28,2014 16:16

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործի քննությունը: Շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց է տեղափոխել տուժող Արթուր Հակոբյանին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանին, սակայն թե պաշտպանական կողմը, թե  մեղադրանքի կողմը որեւէ խոչընդոտ չտեսան առանց նրանց նիստը շարունակելու համար:

Դատարան են ներկայացել Վարդան Պետրոսյանի պաշտպանները՝ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Ժիրայր Չոլաքյանը, Մարի Լոզեին: Նրանց հետ դատարան էր ներկայացել թարգմանիչ Հասմիկ Խաչատրյանը, որը հայտնեց դատարանին, որ իրեն հրավիրել է պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Թե մեղադրող պարոն Սարգսյանը, թե դատավորը, հղում անելով քրեական դատավարության օրենսգրքին, հայտնեցին, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով միայն կարող է ներգրավվել նոր թարգմանիչ: Ըստ էության Վարդան Պետրոսյանի ներգրաված հրավիրյալ  պաշտպանները  մասնակցում են նիստին, սակայն օժանդակող թարգմանչի միջոցով եւ կարծիք հայտնելու հնարավորությունից զրկված են: Դատավորը կողմերին բացատրեց իրենց իրավունքներն ու պարտականությունը, այդ թվում՝ նաեւ տուժողների իրավունքներն ու պարտականությունները: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու, նրան անհապաղ ազատելու մասին: Նա հղում արեց այս նույն դատարանի կողմից խափանման միջոցը չփոխելուն, ասելով, որ  խախտումը կատարվել է ձեր կողմից եւ որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Պաշտպանն ասաց, որ 12 հազարից ավելի երաշխավորական նամակներ, ճանաչված մարդիկ նաեւ արտերկրից երաշխավորել են Պետրոսյանի պատշաճ վարքագիծը:

PrevPhoto
NextPhoto

Վարդան Պետրոսյանն ասաց, որ չի ուզում ճառ ասել, որ իր ասածը կարծիք է, եւ որ այն ավելի շուտ բարոյական հարց է շոշափում: Նա ասաց, որ հրապարակավ, տասնյակ հեռուստաընկերությունների առաջ պատրաստ է ներողություն խնդրել տուժողներից եւ ասաց, որ շատ լավ հասկանում է տուժողների  ողբերգությունը որպես ծնող, որպես հայր: Հակոբյանները Վարդան Պետրոսյանի ուղղությամբ զոհված տղաների նկարներն են ի ցույց դրել: Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ: Հայտնի չէ, թե երբ նա դուրս կգա, սակայն մինչ նրա խորհրդակցական սենյակ մտնելը Նիկոլայ Բաղդասարյանը ակնարկեց հրավիրյալ պաշպանների կողմից իրենց կարծիքը արտահայտելու մասին, սակայն, քանի որ նրանք պաշտոնապես ըստ էության չունեն թարգմանիչ, ուստի դա հնարավորություն չտվեց նրանց  իրենց կարծիքը հայտնելու միջնորդության վերաբերյալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31