Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը հակաարդյունավետ է որակել՝ նշելով, որ այդ որոշումը միայն կբարդացնի Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորումը, այդ մասին հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում:
Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է արել իրական ջանքեր ներդնել Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար և «հարգել Ղրիմի բնակչության ազատ կամարտահայտման իրավունքը»:
ՌԴ ԱԳՆ-ն նաև ափսոսանք է հայտնել, թե ինչպես են «Կիևի իշխանությունները և նրանց արտասահմանյան պաշտպանները փորձում աղավաղել Ուկրաինայում տեղի ունեցող տագնապալի գործընթացները»՝ նրանց արարքները համեմատելով «Սառը պատերազմի» տարիների քարոզչության հետ:
Մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձև է ընդունել, որին կողմ են քվեարկել 100 պետություն, ձեռնպահ՝ 58 և 11 դեմ, որոնց մեջ՝ Հայաստանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ