Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության փոխնախարար. «Ծխեցրեք եւ առատ ոռոգեք» (Տեսանյութ)

Մարտ 28,2014 13:57

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց, որ ամսվա վերջում՝ ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում, Հայաստանի ողջ տարածքում կարող են լինել ցրտահարություններ:

«Արարատյան հարթավայրում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում, Սյունիքի հովիտներում կարող են վնասվել հիմնականում ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները: Ցածրադիր հատվածներում կարող են վնասվել վաղահաս խաղողի վազերի առանձին բողբոջներ, իսկ Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավոր պտղատեսակներ եւ հոնենին»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Նշենք , որ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հայտնել է, որ հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Արարատյան հարթավայրում մարտի 31-ի եւ ապրիլի 1-ի գիշերը օդում սպասվում է -2, հողի մակերեւույթին -4 աստիճան, իսկ առանձին ցածրադիր հատվածներում՝ օդում մինչեւ -3,-4 աստիճան ցուրտ, հողի մակերեւույթին՝ -5 աստիճան ցուրտ:

Գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս, ցրտահարությունից խուսափելու համար, դիմել ավանդական միջոցներին. «Այգիների հարեւանությամբ, ճանապարհների վրա պատրաստել բուսական կիսաչոր մնացորդների, աթարի եւ այլ այրվող նյութերի կույտեր եւ ցրտահարության օրը՝ գիշերային ժամերին, երբ ջերմաստիճանը աստիճանաբար նվազելով մոտենա 0-ին, ծխեցնել ՝ ապահովելով ամբողջ այգու կայուն ծխածածկույթը: Իսկ այն այգիներում, որտեղ կա ոռոգման հնարավորություն՝ խորհուրդ է տրվում գիշերային ժամերին կատարել առատ ոռոգում»:

Գ. Պետրոսյանը զգուշացնում է, որ ծխեցումները պետք է կատարել այն ժամանակ, երբ ջերմաստիճանը մոտենում է բացասականին՝ գիշերվա ժամը 4-ից սկսած:

Մանրամասն՝ տեսանյութում


Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31