Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

УНИАН. «Պռավի սեկտոր»-ը և բռնություններին դեմ ակտիվիստները հավաքվել են Ռադայի մոտ

Մարտ 28,2014 13:49

Ուկրաինայի խորհրդարանի մոտ վերսկսվել է «Պռավի սեկտոր» աջ ծայրահեղական խմբավորման ցույցը: Այնտեղ են հավաքվել նաև ակտիվիստներ, որոնք բռնության դեմ կոչերով են հանդես գալիս: Ինչպես փոխանցում է «Ունիան»-ը, հղում անելով «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայությանը, ակտիվիստների ձեռքին պաստառներ են «բռնություն անողը Պուտինին է օգնում», «Պռավի սեկտոր, գնա քեզ խելք առ» գրություններով:

Դրությունը Ռադայի մոտ հանդարտ է: Հավաքվածները՝ մոտ մի քանի հարյուր մարդ, ժամանակ առ ժամանակ վանկարկում են:

Մարտի 27-ին հազարավոր մարդիկ՝ հիմնականում «Պռավի սեկտոր»-ի ներկայացուցիչները, հավաքվել էին խորհրդարանի մոտ և անկարգություններ էին անում՝ պահանջելով ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը՝ կապված իրենց առաջնորդներից մեկի՝ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշկո Բիլի) սպանության հետ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31