Մինչ Սահմանադրական դատարանի դահլիճում քննարկվում է Պարտադիր կենսաթոշակային կուտակային օրենքի սահմանադրականության, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի սահմանադրականության հարցը, ՍԴ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ մասնակցում են «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած «Լուռ ակցիային»:
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքացիները հիմնականում իրենց մտահոգությունն էին հայտնում, թե ՍԴ-ն կանխակալ մոտեցում է ցուցաբերելու, քանի որ դա է ցույց տալիս տարիների փորձը:
Քաղաքացիներից մեկն այնքան վրդովվեց, որ ասաց. «Գագիկ Հարությունյանը կամակատար է, հանձնարարություն է կատարում, կարող է դուրս գալ ժողովրդի մեջ երեսին նայել, քաջ նազարի նման պատերի տակ ինչ-որ մեղմելու համար հետաձգեն, բայց լավ բան, քանի սրանք այստեղ են , հնարավոր չէ ակնկալել»:
«Դեմ են» նախաձեռնության անդամ Վահագն Ավագյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենք կազմակերպելու են 15 րոպեանոց ֆլեշ մոբ՝ ՍԴ-ի շենքի դիմաց՝ փակ աչքերով խորհրդանշելով արդարադատության աստվածուհուն և պահանջելու են իրականացնել անաչառ դատաքննություն և հանել պարտադիր բաղադրիչը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ