Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում 46 կրոնական կազմակերպություն է գրանցված

Մարտ 28,2014 13:02

Այս տարի ապրիլի 1-ին լրանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 20 ամյակը, ինչի առթիվ այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության պետ Արմեն Գեւորգյանը հանդիպում ունեցավ լրագրողների հետ:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ հեշտացնենք, քաղաքացիների մուտքն ու ելքը պետական ռեգիստր ավելի հաճելի դարձնենք»,- հայտարարեց Արմեն Գեւորգյանը:

Նա նշեց, որ մինչեւ 2002 թվականը գրանցումների ընթացակարգը իրականացվում էր 9 փուլերով, եւ այդ գործողությունը տեւում էր 18-20 օր, 2002-2014 թթ ընկած հատվածում գրանցումների ընթացակարգը կրճատվեց 5 փուլի, որը իրականանում էր 9 օրերի ընթացքում, իսկ այժմ այդ ամենը կատարվում է 1 փուլով եւ տեւում է րոպեներ.
«Առեւտրային կազմակերպությունների գրանցումը կարելի է իրականացնել 15-20 րոպեի ընթացքում, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը ընդամենը 5 րոպեի ընթացքում, եւ դա իր մեջ ներառում է բոլոր գրանցման ընթացակարգերը: Քաղաքացին, մտնելով պետական ռեգիստրի սպասարկման սրահ, լիարժեք գրանցված, ունենալով գործունեությունը ծավալելու հնարավորությունը, կարող է րոպեներ հետո դուրս գալ, այդ սպասարկման սրահից»:

Արմեն Գեւորգյանը նշեց, որ բարեփոխումները դեռ շարունակվում են, եւ դեռ շատ խնդիրներ կան, որոնք մոտակա տարիների ընթացքում պետք է լուծվեն, մասնավորապես՝ պետք է կրճատվեն հասարակական կազմակերպություն գրանցելու ժամկետները, եւ պետք է այնպես հարմարեցնել սպասարկման սրահները, որ քաղաքացիները ցանկացած սպասարկման սրահում կարողանա գրանցել իրենց հասարակական կազմակերպությունը իրենց յուրաքանչյուր սպասարկման սրահում:

Նա հայտնեց, որ ներկայումս գրանցված է 76 կուսակցություն, որոնցից երկուսը՝ «Միավորում հանուն Հայաստանի» եւ «Նոր ուղի» կուսակցությունները գտնվում են լուծարման գործընթացում, մոտ 1200 լրատվամիջոց, ավելի քան 50 հազար հասարակական կազմակերպություն:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե քանի՞ գրանցված կրոնական կազմակերպություն կա, եւ ինչպե՞ս է տեղի ունենում նրանց գրանցման գործընթացը:
«46 կրոնական կազմակերպություն կա գրանցված, կրոնական կազմակերպությունները գրանցման առանձնահատկություններ ունեն՝ մինչեւ գրանցման ընթացակարգը անցնելը նրանք ունեն նաեւ կառավարության կողմից թույլատվություն պետք է ստանան եւ նոր համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն: Գործընթացը տեւում է 20-30 օր»,-պատասխանեց պաշտոնյան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31