Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտի վետերանների միությունը կոչ է հայկական սփյուռքին համախմբվել և բողոքի ակցիաներ կազմակերպել ի նշան թուրքական զինուժի գործողությունների

Մարտ 28,2014 12:57

Ազատամարտի վետերանների միությունը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, կապված` Սիրիայի Քեսաբ համայնքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ:

Ազատամարտի վետերանների միությունը իր խորը զայրույթն ու ցասումն է արտահայտել կատարվածի առնչությամբ և խստորեն դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները:
Թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը տարհանվել է, ավերվել և հրկիզվել է նրանց բնակատեղիները:

Ցեղասպանությունից մոտ մեկ դար անց մազապուրծ եղած հայերը, որոնց մի մասը 1915թ հետո ձևավորվել էր Սիրիայում` կրկին բռնել է գաղթի ճանապարհը:

Ազատամարտի վետերանների միությունը իր զորակցությունն է հայտնում Սիրիայում գտնվող հայ բնակչությանը և թուրքական իշխանություններից պահանջում անհապաղ դադարեցնել հայազգի բնակչության նկատմամբ անմարդկային ոտնձգությունները.
«Կոչ ենք անում հայկական սփյուռքին համախմբվել և բողոքի ակցիաներ կազմակերպել ի նշան թուրքական զինուժի գործողությունների.
Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին դատապարտել տեղի ունեցածը և ձեռնարկել համապատասխան միջոցներ խաղաղ բնակչության տարհանման, նրանց բնակատեղիների ոչնչացման ուղղությամբ»:

Ազատամարտի վետերանների

միության նախագահ` Համլետ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31