Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի սանիկը ծառայողական ավտոմեքենայի պատուհանից դիտողի կարգավիճակում է». «Իրատես de facto»

Մարտ 28,2014 12:54

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)

Այս շաբաթ ԱԺ քառօրյայում փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների պակաս չկար։ Առանձին «դաշտ» էր բացվել ԲՀԿ-ի և ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի միջև։ Ավելի «շռայլ» էր ԲՀԿ-ն, որն օգտագործեց իր ողջ «զինանոցը»:

– Պարոն Ուրիխանյան, ֆինանսների նախարարը՝ հակադարձելով ձեր կուսակցության անդամներին, հայտարարեց. «Ճիշտը և ճշմարտությունը շատ դառն է, ընտելացեք»։ ԲՀԿ-ն արդեն ընտելանո՞ւմ է։

– Վարչապետի սանիկը, որը հանգրվանել է ՀՀ քաղաքացիների ծանր առօրյայի մաս կազմող նախարարական առանձնասենյակում, ծառայողական ավտոմեքենայի պատուհանից դիտողի կարգավիճակում է, ուստի ընդամենը մեկ հորդոր ունեմ՝ մոտ կանգնիր իրականությանը։ Այդ ժամանակ շատ ավելի դժվար է լինում կոնկրետ խնդիրներից մարդկանց ուշադրությունը ցինիզմով, հեգնանքով շեղելը։ Եթե, իհարկե, մարդու մեջ կա մարդկայնություն։

– Դավիթ Սարգսյանն ընդամենը խոսեց Գագիկ Ծառուկյանի խաղատների մասին, որը փաստ է, և մամուլն էլ մշտապես գրում է այդ մասին։ Սա ինչո՞ւ ԲՀԿ-ում վրդովմունք առաջացրեց։

– Վրդովմունք առաջացրեց չորս ուժերին ուղղված վիրավորանքը և ԲՀԿ-ին մասնավորապես։ Ինչ վերաբերում է կազինոյին, իրենց իսկ ընդունած օրենքների շրջանակներում մարդը կատարել է ահռելի ներդրում սեփական երկրում, և իրեն պատկանող ձեռնարկությունն իրականացնում է օրինական գործունեություն։ Ի՞նչ կապ ունի սա նրա հետ, որ «կանգառն» ու «կայանելը» արգելված են։ Ճանապարհային երթևեկության բազմաթիվ նշաններ վերացվեցին, հայտնվեցին կարմիր գծեր։ Կոնկրետ հարց է առաջանում՝ ո՞ւմ էր սա պետք, ինչո՞ւ այդպես վարվեցին և ինչո՞ւ վիճակը չի շտկվում։ Երկրորդ, հարց է առաջանում՝ ի սկզբանե իմանալով, որ մեքենաները չեն շահագործվում, չեն օգտագործվում, այդ մեքենաների վրա տուգանք են նշանակում։ Այսինքն, կառավարությունը ժողովրդի նկատմամբ վարվում է հետևյալ կերպ, այո, մենք գիտենք քո թույլ տեղը, այո, մենք խփելու ենք քո թույլ տեղին:

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31