Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամենն ուղղված է երկրի նախագահի դեմ». «Իրատես de facto»

Մարտ 28,2014 12:44

«Ինչո՞ւ եք ընդդիմության գործելակերպի մեջ անպայման ուզում վերջը տեսնել։
Իրենք մեզնից լավ գիտեն, որ անվստահության գործընթացը մինչև վերջ չեն կարող տանել։ Բայց դա ընդդիմության խնդիրը չէ, նա իր առջև այլ նպատակ է դրել»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։

– Ի՞նչ նպատակ է հետապնդում խորհրդարանական ընդդիմությունը։

– Հարցը պահում է թեժ, հույս ունենալով, որ ինչ-որ մի ժամանակ կհասնի իր նպատակին։

– Հույս ունեն, որ մեծամասնության անդամներից կմիանա՞ն իրենց։

– Քաղաքական գործելակերպերի վերջը դժվար է գուշակել։ Նրանք պայքարում են իշխանափոխության համար։ Բոլոր ընդդիմություններն էլ նույն նպատակն են հետապնդում։

– Հետաքրքիր է, որ ամբողջական իշխանափոխություն են ուզում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», իսկ վարչապետի հրաժարականը ցանկանում է ԲՀԿ-ն, այն էլ՝ նրա փոքրաթիվ հատվածը։ Ստացվում է, կառավարության հրաժարականի հարցն այս կուսակցության որոշ անդամների ցանկությո՞ւնն է։

– Այն կուսակցությունները, որոնք իշխանության մեջ չեն, ձգտում են դառնալ իշխանություն։ Իշխանությունը քաղցր բան է, բոլորն էլ ուզում են իշխանավոր դառնալ։

– Նրանք ամբողջ իշխանությունը չեն ուզում, այլ իշխանության մի օղակը՝ վարչապետի աթոռը։

– Դուք այդպե՞ս եք կարծում։ Ես այդպես չեմ համարում։

– Կառավարության հրաժարականի պահանջը դրա մասին չի՞ վկայում։

– Կառավարության հրաժարականը ենթադրում է անվստահություն ողջ իշխանության հանդեպ։ Ես այսպես եմ հասկանում։ Իրենց գործելակերպի արդյունքում հնարավոր է Սերժ Սարգսյանի անունը չտան, բայց ի՞նչ տարբերություն, դա Սերժ Սարգսյանի ձևավորած կառավարությունն է, և սլաքն ուղղակիորեն նրան է ուղղված։ Էդ ինչո՞ւ են բոլորն իրենց անհասկացողի տեղ դնում։ Եթե որևէ ուժ պահանջում է վարչապետի հրաժարականը, որին ընտրել է գործող մեծամասնությունը, որի ղեկավարը երկրի նախագահն է, ի՞նչ է ստացվում՝ հրաժարականի պահանջ ամբողջ իշխանության համար։ Այս ամենն ուղղված է երկրի նախագահի դեմ, կուսակցության դեմ, կուսակցական ղեկավարության դեմ:

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31