Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում շարունակվում են այդ քաղաքների առաջնությունները, որոնց մասնակցում են նաեւ հայ շախմատիստներ:
Մոսկվայի առաջնության կանանց մրցաշարում միջազգային գրոսմայստեր Կարինա Համբարձումովան (նկարում) վեց տուրից հետո 4,5 միավորով առայժմ եզրափակում է առաջատարների եռյակը: Տղամարդկանց պայքարում միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը վաստակել է 2,5 միավոր եւ ընթանում է 20-րդ հորիզոնականում, իսկ Էդուարդ Փափազյանը 2,0 միավորով 26-րդն է:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի 87-րդ առաջնության կանանց մրցապայքարում միջազգային վարպետ Ալինա Բալայանը նույնպես ունի 4,5 միավոր (յոթ հնարավորից) եւ ընթանում է երրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` moscowchess.org-ի