Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը չեն կողմնորոշվել հավաքների հարցում. «Ժողովուրդ»

Մարտ 28,2014 12:20

Այսօր «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպում է խորհրդանշական եւ լուռ ակցիա։ Նախաձեռնության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է. «Հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30, Սահմանադրական դատարանի դիմաց։ Իրականացնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների։ Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որեւէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, եւ ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

– Պարոն Մարգարյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցելո՞ւ է «Դեմ եմ» նախաձեռնության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքներին:

– Մենք գնալու ենք մասնակցելու Սահմանադրական դատարանի նիստին, որի ընթացքում կերեւա, թե մենք ինչ ենք անում։ Կարող է՝ պետք լինի, որ ոչ միայն գնանք միանանք «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին, այլ նաեւ պետք լինի հանրահավաք կազմակերպել։ Ես այժմ դժվարանում եմ ասել, թե ինչ է լինելու եւ որոնք են լինելու մեր հետագա քայլերը։ Շատ բաներ կախված են նրանից, թե գործողություններն ինչ ընթացք կունենան։ «Դեմ եմ»-ը ակցիա է անում ու մենք էլ կգնանք կմասնակցենք այդ ակցիային, ես այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքի հետ եւս ես որեւէ խնդիր չեմ տեսնում:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

– Պարոն Զուրաբյան, ՀԱԿ-ն ի՞նչ որոշում ունի այսօր կայանալիք հանրահավաքների վերաբերյալ, մասնակցելու եք Ր. Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքի՞ն, թե՞ «Դեմ եմ» նախաձեռնության լուռ ակցիային։

– Նախ՝ մենք գնալու ենք Սահմանադրական դատարանի նիստին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

– Պարոն Մինասյան, ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է «Դեմ եմ»-ի եւ Ր. Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքներին:

-Մենք չենք քննարկել այդ հարցը։ Մենք պատրաստվում ենք Սահմանադրական դատարանի նիստին։ Իհարկե, մերոնք կլինեն նաեւ դրսում։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

– Պարոն Հակոբյան, տեղեկություններ կան, որ ԱԺ 3 ոչ իշխանական ուժերը քաղաքական խանդով են վերաբերվում Ր. Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքին ու անգամ հրահանգ կա չմասնակցել դրան։
– Ես նման ինֆորմացիա չունեմ ու գտնում եմ, որ սա ուղղակի տարածում են, որպեսզի հակասություն մտցնեն 4 ուժերի համագործակցության մեջ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31