Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանում շարունակվում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի քննարկումները

Մարտ 28,2014 12:11

ԱԺ ոչ իշխանական 4 ուժեր անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին դիմել էին ՀՀ Սահմանադրական դատարան: Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը ներսից եւ դրսից հսկվում է ոստիկանության կողմից: ՍԴ-ում քննության է դրվել կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի 5-րդ, 7-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ, 86-րդ դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Զեկուցող, ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանն ասաց, որ ուսումնասիրվել են մեծ թվով նյութեր, ավելի քան 50 երկրների կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների վերաբերյալ փաստաթղթեր, օրենքներ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ՝ օրենսդրության կիրառումը կուղեկցվեն խախտումներով, պետության պարտավորությունն է ապահովել առանց խտրականության յուրաքանչյուրի համար բավարար կենսամակարդակ: ՍԴ դիմած 36 պատգամավորների ներկայացուցիչ, փաստաբան Մերի Խաչատրյանի զեկույցի համաձայն, բոլոր այն երկրներում, որտեղ գործում է նմանատիպ օրենք, մինչ նման համակարգի ներդրումը տվյալ երկրի կառավարությունը հաշվի է առել արդեն եղած նախապայմանները եւ որ ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, որոնք չեն հակասել տվյալ երկրի սահմանադրությանը: Դրանով, ըստ Մերի Խաչատրյանի, այդ երկրները խուսափել են սոցիալական ցնցումներից եւ բողոքներից: Ի դեպ, ըստ Մերի Խաչատրյանի՝ սույն օրենքի կիրառմամբ խախտվում են բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես՝ հավասար պայմանների դեպքում մարդիկ պետք է հավասար լինեն նույն միջավայրում, սակայն «օրենքի առկայության դեպքում ստեղծվում է խտրական մոտեցում. 1974 թ. հետո ծնված անձինք մեխանիկորեն հայտնվում են խտրական միջավայրում»: Ի դեպ, կառավարության կողմից ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սահիյանը եւ ԱՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանը: Կենտրոնական բանկը ներկայացնում է նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի կարգավորման բաժնի մասնագետ Վիգեն Շահնազարյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31