Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը անտեղի էր ոգեւորվել. «Հայկական ժամանակ»

Մարտ 28,2014 12:02

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցում լրագրողների հետ հանդիման ընթացքում հայտնեց, թե ինչու անցյալ շաբաթ Ուկրաինայի հետ Եվրոպական միության Ասոցացման համաձայնագրի մասնակի ստորագրումը չի կարող նախադեպ դառնալ Հայաստանի համար։

«Պետք չէ համեմատության եզրեր փնտրել Ուկրաինայի հետ, որը ԵՄ-ի հետ ստորագրեց Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը։ Հայաստանի համար կարգավորող շրջանակը այն փաթեթն է, որն ընդունվեց վիլնյուսյան գագաթնաժողովում, իսկ Ուկրաինայի հետ շատ շուտով ստորագրվելու է Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը՝ ԽՀԱԱԳ-ն»,- հայտարարեց դեսպանը՝ շեշտելով, որ անհնար է բաժանել Ասոցացման համաձայնագիրը։ Այս թեմայի շուրջ դեսպանը պատասխանեց մեր մի քանի լրացուցիչ հարցերին։

– Հայկական կողմի համար իրավիճակը ուրիշ է, քանի որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը ԽՀԱԱԳ-ի ստորագրումն անհնար է դարձնում, եւ եթե մենք Հայաստանի հետ ստորագրենք միայն քաղաքական մասը, դա կնշանակի դրա բաժանում։

– Այդուհանդերձ, հայկական կողմը չի դադարում կրկնել որ ցանկանում
է ստորագրել քաղաքական հատվածը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ սրանից հետո Բրյուսելը բացում է հնարավորության պատուհան նաեւ Հայաստանի համար
եւ Հայաստանը ցանկանում է ստորագրել ԱՀ-ի քաղաքական մասը։

– Չեմ կարող մեկնաբանել վարչապետի ասածը։ Ուկրաինայի հետ ամբողջ փաթեթը կարող ենք ստորագրել, իսկ հայկական կողմի հետ՝ ոչ։ ԱՀ–
ն Ուկրաինայի համար չի բաժանվել, Հայաստանի համար էլ չի կարող։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31