Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 27-ին, ժամը 15.30-ին, 1972 թ. ծնված Լևոն Բ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի 50 և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 26-ին, ժամը 11.15-ին, 1966 թ. ծնված Հայկ Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի պահունակ, 4 դետոնատոր, դետոնատորի նմանվող 4 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 92 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային
Կարդացեք նաև