Երեւան, 28 մարտի, 2014թ.: Մարտի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակի ընտրական փուլը:
Հատկանշական է, որ այս տարի ժյուրիի կազմում է նաեւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
Ընտրական փուլին մասնակցած 16 դիմորդներից եզրափակիչ փուլ են անցել Մարիա Սարդարյանը, Աբգար Սարգսյանը, Լուիզա Երեմյանը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, Գրիգոր Աբրահամյանը, Տիգրան Օհանյանը, Անդրանիկ Մալխասյանը, Սերգեյ Սարգսյանը եւ Օֆելյա Համբարձումյանը:
Երկրորդ` եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 11:00-ին նույն դահլիճում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մարտի 24-ին դասական երաժշտության բնագավառում ավարտվեց «Գործիքային կատարում» անվանակարգի համար մրցապայքարը:
Մրցանակակիրների անունները կհայտարարվեն մայիսի 26-ին` մրցանակաբաշխության օրը:
ՀՀ Նախագահի մրցանակը համակարգում եւ կազմակերպում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ