ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում 19-ամյա զինծառայող Արայիկ Ռոմիկի Բաբայանը մահացել է դիպուկահարի կրակոցից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նա Ստեփանակերտից էր եւ բանակ էր զորակոչվել 2013թ գարնանը: Դեպքը եղել է Մարտունիում, զինծառայողը մահացել է տեղում՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում