Այսօր՝ մարտի 28-ին,ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Արարատի մարզի Ոսկու կորզիչ ֆաբրիկա (ԶՈԴ) բանավանի ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ 55-ամյա Լևոն Սարգսյանը իր կողմից վարած BMW մակնիշի 34 DՏ 839 համարանիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Բանավան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում մխրճվել բարձր լարման էլեկտրասյան մեջ: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արարատի հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի հերթապահ խումբը ՃՈ վաշտի և դասակի հրամանատարների ուղեկցությամբ վարորդին տեղափոխել են Արարատի հիվանդանոց: Հիվանդանոցից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ քիչ առաջ վարորդը գիտակցության չգալով մահացել է:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում