Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաշալի «11-յակը»

Մարտ 28,2014 13:30

Եվ այսպես, Հայաստանը տեղ գտավ Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչելուն դեմ քվեարկած բավականին տհաճ 11 երկրների շարքում: Շատերիս համար դա, անշուշտ, շոկ է, որովհետեւ, կարծում եմ, ոչ ոք Հայաստանում չէր ցանկանա, որ իր պետությունը հայտնվեր, մասնավորապես, Զիմբաբվեի եւ Հյուսիսային Կորեայի կողքին: Այդ երկրները մարմնավորում են կոռուպցիան, աղքատությունը, տոտալիտաիզմը՝ այն հատկությունները, որոնցից մենք ցանկանում ենք ազատվել: Ռուսաստանը մեզ մղում է այդ մերժված խմբակի մեջ, իսկ մենք, հավանաբար, չենք կարող դիմադրել այդ ճնշմանը:

Բայց եկեք մի պահ թողնենք բոլոր տեսակի աշխարհաքաղաքական խնդիրները, ալյանսները եւ այլն ու պատասխանենք ՄԱԿ-ում բարձրացրած հարցին՝ Ղրիմի հանրաքվեն օրինակա՞ն էր, թե՞ ոչ: Հասկանում եմ, որ նման «ռոմանտիկ» հարց կարող է տալ միայն քաղաքականությամբ չզբաղվող մարդը: Իսկ զբաղվողները կասեն՝ ի՞նչ օրենք, ի՞նչ բան, այս աշխարհի մեծերից յուրաքանչուրը իր ավանակն է քշում, բոլորը ղեկավարվում են երկակի, եռակի եւ բազմակի ստանդարտներով: Դա, իհարկե, ճիշտ է: Բայց բացի ամեն ինչից՝ կա ճշմարտությունն ու սուտը: Իսկ ճշմարտությունն այն է, որ օտար զինուժի համատարած մասնակցությամբ անցկացրած հանրաքվեն չի կարող լինել «ժողովրդի կամարտահայտություն»:

Ամենացավալին, իհարկե, այն է, որ Հայաստանը քվեարկում է ոչ թե ինչ-որ ստանդարտներ հաշվի առնելով, այլ պարզապես այն պատճառով, որ Ռուսաստանն է այդպես հրամայում: Իսկ եթե մենք նրա հրամանները չլսենք, ասում են մեզ՝ այդ երկրի ղեկավարությունը Ղարաբաղը կտա Ադրբեջանին: Կամ, ինչպես անկեղծորեն հայտարարել է եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը, «Ղարաբաղից մարշներդ կնվագեք»: Բացի այդ, Մոսկվայից մեր գազը, լույսը եւ հեռախոսակապը կանջատեն: Չգիտեմ, այդ սպառնալիքները իրական են, թե ոչ, բայց անվերջ ապրել այդ դամոկլյան սրի տակ պարզապես անհնարին է:

Քաղաքական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք սոցիալական ցանցերում գրում են մոտավորապես այն, ինչ ես եմ այժմ գրում, թող հորդորեն իրենց «ոչ իշխանական» կուսակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ: Թող տղամարդավարի ասեն՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը սխալ էր, պետք էր «ձեռնպահ» կամ «կողմ» քվեարկել: Դժվար թե ասեն՝ կվախենան Պուտինին նեղացնեն: Փոխարենը երկար-բարակ կխոսեն «հանցավոր ռեժիմի» մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, Ռուսաստանին, Բելառուսին, Կուբային, Հյուսիսային Կորեային, Սիրիային, Զիմբաբվեին, Բոլիվիային, Վենեսուելային, Նիկարագուային եւ Սուդանին՝ այդ «հրաշաի 11-յակին», ապա հաշվի առնելով մեր հոգեւոր հարազատությունը՝ առաջարկում եմ ստեղծել G11-ը՝ ի հակադրություն G7-ի: Թվով ավելի շատ ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (51)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հյուգոն կասեր՝՛՛11 թշվառները՛՛, իսկ Գորկին՝ ՛՛11-ը հատակում՛՛….

  2. Levon says:

    Պետք չէ այս ամենի համար այդքան ընկճվել: Իրականում նախագծին դեմ երկրների թիվը ոչ թե 11-ն է, այլ 11 + 24 + 58 = 93: Կողմ չի քվեարկել նույնիսկ Սերբիան:
    Իսկ նա ով գոնե մեկ անգամ եղել է Ղրիմում պետք է որ չկասկածի հանրաքվեի արդյունքների վրա:

    • Արսեն says:

      Հրաշալի փաստարկ է ..))))… բոլոր «ձեռնպահներին» և չքվեարկածներին մտցնել «դեմ» քվեարկածների մեջ..)))..
      Անմիջապես երևում է, որ Հայկական «ընտրական համակարգի» մեծ գիտակ ես..))).. Այնտեղ էլ հանրապետությունից բացակայողները և հանգուցյալները մշտապես «քվեարկում» են իշխանության օգտին..)))..
      Բայց էլի թիվը լավը չէ, հետևաբար ես կառաջարկեի շարունակել տրամաբանությունը։
      Օրինակ. 8 երկիր չնայած դեմ են եղել, բայց իրենց երկարաժամկետ ստրատեգիական շահերի համար քվեարկել են «կողմ»։ ..)))..
      16 երկիր, որոշումը կայացրել են հապճեպ, առանց հարցի մեջ խորանալու և արդեն փոշմանել են..)))..
      9 երկիր այնպիսի կախման մեջ են ԱՄՆ-ից, որ նրանց քվեարկությունը երբեք ԱՄՆ-քվեարկությունից չի տարբերվում։ (Հայաստանի նման) ..)))..
      12 երկիր քվեարկել են «կողմ» տնտեսական օգնության խոստման դիմաց, թե չէ «ձեռնպահ» կքվեարկեին (իսկ «ձեռնպահը» ըստ քո տրամաբանության՝ ավտոմատ «դեմ» է) ..)))..
      ՝Հետևաբար
      100-8-16-9-12= 55 կողմ
      11+24+58+8+16+9+12=. 138 դեմ
      Քվեարկությունը ոչ միայն չի անցել, այլև խայտառակ տապալվել է ..))).. Եվ այստեղ արդեն կարելի է «համոզիչ» մտքեր հայտնել «անգլո-սաքսերի» դավադրությունների, «5-րդ շարասյան», «գրանտակերների», «գենդեր-մենդերների», «այլասերված Եվրոպայի» մասին՝։
      Բայց կա նաև ավելի «ազդիչ» ..))).. «հայրենասիրական» կռուտիտի տարբերակ՝ քանի որ, Ադրբեջանը և Թուրքիան կողմ են քվեարկել, իսկ մեր շահերը ոչ մի պարագայում չեն կարող համընկնել նրանց շահերին՝ հետևաբար Հայաստանը շատ էլ ճիշտ է քվեարկել ..))).. Փորձիր այդ տարբերակը ..)))..

  3. Հայուհի says:

    Երևի նման տրամաբանությունից ելնելով Ուկրաինան մինչև այսօր չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, Քանզի ԱՄՆ-ն , Իսրայելն ու թուրքիան չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, իսկ այսօր աշխարհի վրա սրանք են ազդում․․․․

  4. Hakob says:

    ոչ թե շատերի համար էր անակընկալ, այլ բացարձակ փոքրամասնության:
    Իսկ ես հպարտ եմ, որ իմ երկիրը կանգնած է ասենք Ռուսաստանի, Բելառուսի, Կուբայի, Սիրայի և մնացածի կողքեին: ՎԵրջապես մեր երկիրն էլ մտավ ՆՈՐՄԱԼ երկրների լիգա:

  5. Avag says:

    Ինձ թվում էր Քաթարն ու Սաուդյան Արաբիան են մարմնավորում տոտալիտարիզմը,բայց հավանաբար խմբագիրն այլ տվյալներ ունի։

    • Արսեն says:

      Շատ ճիշտ է, հիմա ընտրության ցուցաից հանի բալոր տոտալիտար երկների քվեարկությունները և արդյունքը նայի …))))..

  6. MARDAMEK says:

    Ինչպես երեվում է թուրքիան ավելի խելցի գտնվեց, եվ դեռ 1 դար առաջ կանխատեսել էր Ղրիմի սցենարիոն ,
    դրա համար կատարեց Հայոց Ցեղասպանությունը որպեսզի զերծ մնա հետագա օրինական կամ ոչ օրինական Հայերի հնարավոր անկախություններից.
    Տեսնես քանի երկիր կքվեարկի այսօր թուրքիաի օգտին.

  7. Ditord says:

    ,,,,,Украина – другое дело.
    Это не страна и никогда не была ей, только последние 20 лет, и как видите результат отрицательный для всех и в первую очередь для неё самой. Итого её сейчас забрали США, но поскольку США Украину не может непосредственно инкорпорировать, то они её включают в свой окупированый Америкой Евросоюз.

    В этих условиях, Уотсон, для России есть великолепный ход основанный на историческом прошлом России, Укрины и Польши! Вы уже знаете, что Украина была прозглашена США в числе других совреспублик “самостийной и незалежной” в конце декабря 1991 года, считай с 1992 года. До этого если не считать 11 дней в январе 1918 года, Украина – никогда не была государством. Она всегда входила в чей-то состав. Начиная с конца, сначала 300 лет в составе Российской империи как Малороссия; до этого в составе Польши 500 лет!

  8. հոպար says:

    Համաշխարհային քյառթու համայք

  9. Հրանտ Պապիկյան says:

    Երբ նախապես ասել էին, որ ձեռնպահ են քվեարկելու, ես դա վախկոտություն համարեցի: Բոլոր ձեռնպահ քվեարկողները իրականում դրանով ասում են` “ԿՈՂՄ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ԴՈՒԽ ՉՈՒՆԵՆՔ ԱՍԵԼՈՒ, ՈՐ ԴԵՄ ԵՆՔ” Կամ լինում են դեմ, կամ` կողմ: Մենք առաջինն ենք պարզել ինքնորոշման իրավունքի դրոշը: Մենք ունենք նույնանման խնդիր հարևան երկրի հետ: Արցախի հարցում ՈՒկրաինան ՄԻՇՏ նունիսկ ոչ թե ձեռնպահ, այլ պրոադրբեջանական դիրքորոշում է բացեիբաց դրսևորել: Նրանց զլմ- ները ողողված են հակահայկական պրոպագանդայով: Որպես ՎՈՒԱՄ- ի երկիր` միգուցե ճիշտ են անում: Մենք էլ վերջապես մեզ տղամարդավարի պահեցինք: Ապրեն մերոնք:
    Իսկ թե որ ցուցակում, ում հետ… դա կապ չունի: Այդ երկրմերը ԲՈԼՈՐԸ նույն ցուցակում են` ՄԱԿ-ի…
    Ի վերջո Ադրբեջանի հետ նույն ցուցակում հայտնվելը երևի շատ պատվաբեր է հա?
    Կարճ ասած` հզորների դեմ քվեարկած փոքր խմբում լինելը քաջություն է, և ես շատ գոհ եմ:

    • Արսեն says:

      Փաստորեն չէի սխալվել, դու որպես «հայրենասեր» ընտրեցիր կռուտիտի «հայրենասիրական» տարբերակը …))))… Կարդալով քո գրածը, ինձ թվում է, որ Ռուսաստանը որոշել էր քվեարկել «ձեռնպահ», բայց Նալբանդյանը զանգել է Պուտինին և ստիպել «կողմ» քվեարկել …))))…

      • Հրանտ Պապիկյան says:

        Չգիտեմ, այդպիսի իրավունք ունեմ, թե ոչ, բայց կուզենայի խնդրել մոդերատորներին, որ իմ մեկնաբանությունների տակ չլինեն “Արսեն” ներկայացող օգտատիրոջ ամբախ- զամբախ գրառումները… թող գրոտի ինչքան ուզում է, բայց որպես իր առանձին մեկնաբանություն, այլ ոչ թե ինձ` “պատասխանի” ձևով…

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Եթե օգտատերը չի խախտում կայքում գրելու կանոնները, ապա կարող է գրել` որտեղ ուզում է: Ուրիշ հարց, որ բազմաթիվ օգտատերերի գրածները ես. օրինակ, չեմ կարդում:

          • Հրանտ Պապիկյան says:

            Մնում է հետևել Ձեր օրինակին..

          • Արսեն says:

            Եթե անում ես ամբախ-զամբախ մեկնաբանություններ, պատրաստ եղիր, որ դրանք ծաղրվելու են։Ւսկ իմ գրածը անձամբ քեզ չի ուղղված, ուղղված է քո կարծիքնին նմանատիպ կածիք ունեցող մարդկանց։ Անձամբ դու եթե չկարդաս, ես ավելի ուրախ կլինեմ՝ դա նշանակում է, որ նույն ոգով շարունակելու ես, ինձ պարգևելով նորանոր ուրախալի պահեր..)))…

      • Արմեն says:

        կատակել, հումոր անել երբեմն միգուցէ և , բայց այսքան ու այս ոճով չի կարելի:
        Եթե քեզ թվում է թե միակ խելոքն ու սրամիտն ես, ապա …..

    • Hayk says:

      Грант, я думаю, что во время выборов(парламентских,президентских), мы обязательно посмотрим на отзывы наших политиков по вчерашнему голосованию!Ибо эти отзывы много чего показывают!

  10. Արմեն says:

    Եթե այս հոդվածը ըստ իս մի փոքր խմագրվի, ասենք մենք-ի փոխարեն գրվի իրենք ու տակը գրվի որպես հեղինակ Յարոշ, ես կհասկանամ, իսկ Արցախի ինքնորոշում պնդող երկիրը ինչպես պիտի այսօր ու վաղը ասի չեմ ճանաչում ինքնորոշումը: ԵՎ վերջապես մի հոգնեցրեք զինուժի ներկայույամբ….հիմա և երեկ ամբողջ ՈՒկրաինայում են զենքով ֆռֆռում ով չի ալարում:
    Եթե չգիտեք, ապա իմացեք Ղրիմը Ռուսների Ավարայրն է եղել ու ոչ մեկ անգամ:
    Գտնում եմ, որ Արամ Աբրահամյանը գույները շատ է խտացրել, որը մեզ լավ տեղ չի տանում, եթե
    համաձայնենք այս նյութի հետ:

    • Հրանտ Պապիկյան says:

      Մանավանդ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ղրիմցիները դեռ մինչ հանրաքվեն, այդ որոշումը իրենց խորհրդարանում կայացրին` դրանով իսկ օգնություն խնդրելով Ռուսաստանից: Ղրիմի բնակչությունը լավ գիտի, թե իր համար ով է “ՕՏԱՐ ԶԻՆՈՒԺԸ”, և այդպես անվանել իրենց արյունակիցներին օգնելու եկած ռուսներին, դա մեղմ ասած` կարճատեսություն է

    • Արսեն says:

      Հարգել Արմեն..)))… ես այտեղ «վերլուծություններ» չեմ գրելու, խմբագիրը գրում է, հերիք է ..)).. կարող եմ և գրել, բայց ֆորումի 4 ընթերցողի համար երևի չանեմ… Դա այդ 4 ընթերցողին պետք չի, ես ինչ-որ բանի վրա ազդում եմ (եթե ազդում եմ) իմ 1 քվեաթերթիկով՝ կանոնավոր գցված քվեատուփի մեջ, բոլոր հնարավոր ընտրություններում… Ֆրանսիայում..))..
      (Չնայած չեմ կասկածում, որ վերջին 17 տարվա մեջ, անկախ ինձանից, մասնակցել եմ նաև Հայաստանում տեղի ունեցող բոլոր «ընտրությոններին» մշտապես «կողմ» քվեարկելով բոլոր Հրանտպապիկյանական նախագծերին՝ անունս դեռ ընտրողների ցուցակի մեջ է..)))..)
      Մնում է միայն ժպտալ, ինչ-որ տեղ կարդալով այնպիսի մտքեր, ինչպիսին հանդիպում եմ այստեղ։ Դա էլ չէի անի, բայց դուք մնացել եք «իրարով», և մոռացել եք, որ 15 անգամ կրկնված սուտը ճշմարտություն չէ, ընդհամենը նույն սուտն է՝ կրկնված 15 անգամ..)))..

  11. Hayk says:

    Если даже не было бы других аргументов(а они есть), только то, что Украина всегда голосовала против Армении, уже на 100% оправдывает нашу позицию! А референдум был абсолютно свободным, об этом признаются очень многие западные эксперты!

    • Արսեն says:

      Да что там многие..)))… почти все..))).. а те которые это не делают, просто бояться американского империализма…)))…

  12. Hayk says:

    И нужно правдиво смотреть на результат—из 193 стран, “за”—100 ! Точка!

    • Արսեն says:

      Совершенно согласен, нет ничего правильнее чем правдиво смотреть на результат —из 193 стран, “против”—11 ! Точка!..)))…

  13. Հրանտ Պապիկյան says:

    Եթե ՄԱԿ-ը դիտարկենք, որպես համաշխարհային հանրության խորհրդարան, ապա պետք է ընդունել, որ այնտեղ վերջապես ձևավորվել է ընդիմություն, որին այդ կառույցը մինչև այսօր կառավարող միաբևեռ ուժը չի կարողանում սաստել իր հին`բոլորիս հայտնի մեթոդներով: Դա առաջացրել է այդ խորհրդարանի “իշխանական ճամբարում” հիստերիայի աննախադեպ նոպա: Դրա հետևանքով արդեն իսկ 82-ը 193-ից “յան են քաշվել”` շառից փորձանքից հեռու: Այնպես որ այդ 11-ը դեռ միայն սկիզբն է, քանի որ բոլորը տեսնում են, որ առաջին անգամ` մի փոքր խումբ, չնայած լավ գիտակցում է, թե ում դեմ է դուրս եկել, բայց ասում է “թքած ունեմ ձեր երկերեսանի դեմոգոգիայի վրա”, և ՈՎ ԶԱՐՄԱՆՔ… նրանց չեն ռմբակոծում, չեն գնում նրանց մոտ իբր թե թաքնված Բեն Լադենին գտնեն, ջեբները միջուկային զենք չեն գցում, քաղմասի օրենքներով…` ինչպես միշտ եղել է նախկին “խելոք չմնացողների” հետ…
    Բոլորիս հայտնի ստեղծագործության մեջ աղվեսը սովոր էր, որ հենց ասի` “հեսա գնամ կացինը բերեմ, ծառը կտրեմ…”, անմիջապես իր ուզածը տալու են: Բայց վերջում ինչ եղավ, դա էլ է հայտնի…

    • Արսեն says:

      Մի խոսքով՝ հերոս «ասպետական», մարդու իրավունքները աչքի լույսի պես պահպանող, ժողովրդավար, աշխարհի գիտատեխնիկական և տնտեսական լոկոմոտիվները հանդիսացող Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սիրիային, Զիմբաբվեն, Բոլիվիան, Վենեսուելան, Նիկարագուան եւ Սուդանը՝ կենաց և մահու պայքարի են ելել «չարի կայսրություն» հանդիսացող ԱՄՆ-ի և նրա 100 խամաճիկների, «անգլո-սաքսերի», «5-րդ շարասյունների», «գրանտակերների», «գենդեր-մենդերների», «եվրոպական այլասերման»,«աղանդների»… դեմ և ազատության ջահակիր են մնացած 82-ի համար… և, ինչու ոչ? նաև այն 100-ից մեծամասնության համար, որոնք այսօր, չտեսնելով լույսը, քվեարկել են «խավարի»՝ այսինքն Ամերիկյան իմպերիալիստների և Եվրոպական այլասերվածների կողմից..))))…
      Ճիշտ եմ հասկացել?…))))…

    • Ara Kirakosyan says:

      Հարգելի Պապիկյան! Պարզվում է բավականին միամիտ մարդ էք, ապրում էք երազանքներով ու իրարամերժ եզրակացությունների հանգում: Կարծես թէ Հակոբի “հակաանգլոսաքսոնային ագիտատցիան” արդյունք է տալիս, թէ Ռուսական ինչ-ինչ կազմակերպությունների շահերն են Ձեզ ստիպում նրանց պաշտպանը դառնալ: Մի անգամ գրել էի, որ Ռուսաստանը հետամնաց երկիր է, դուք այնպիսի ջանասիրաբար էիք հերքում, որ նույնիսկ Տարոն Մարգարյանի օպոնենտները կնախանձեին ձեր մարտավարությանը: Ես հիմա էլ համոզված եմ, որ Ռուսաստանը հետամնաց երկիր է, իսկ թէ ինչու է հետամնաց` թողնում եմ ձեր դատին: Իսկ երեկվա արդյունքն արդյունք է, և Հայաստանը հայտնվել է այդ հրաշալի տասնյակի մեջ: Տեսնես ով է մեղավոր? Ցավալի է, որ արդեն որերորդ անգամ Հայաստանը հայտնվելու է Ռուսաստանի փլատակների տակ:

      • Hayk says:

        “Россия богатая и современная страна”-(Макфолл, посол США в России)

        • Հրանտ Պապիկյան says:

          Հարգելի Կիրակոսյան, բոլորովին մտադրություն չունեմ Ձեզ ետ համոզել… ազատորեն կարող եք վաղն էլ նույն համոզմունքին լինել, մյուս օրն էլ: Դրանից ոչինչ չի փոխվի, և պատմությունը կընթանա իր հունով…

  14. Armen says:

    Հարգարժան Հայերը,

    եթե մենք հետևենք կամ մտածենք մեր հարգարժան Արամի լոգիկայով,
    դուրս է գալիս, որ արդեն քանի տարի է Հայաստանի զորքը անկախ պետության’ Արցախի,
    տարացքում է և հետևաբար ազդում է այնտեղաց բոլոր ընտրությունների վրա, այսինքն խառնվում է ուրիշ պետության ներքին գործերին։
    Հիմա իմ հարցը, կարող ենք մենք մեզ այսպես մտածել/լոգիկա թույլ տալ???????????????????

  15. sergik says:

    փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը Ղրիմը իրանով արեց ու դրա դեմը ոչ մի քվիարկություն ոչ մի պատժամիջոց չի առնի…..իսկ արժեր Եվրամիությունը էտ զոհաբերությանը ժամանակը ցույց կտա….

    • Արսեն says:

      Ես էլ եմ մտածում, որ հարցը կավարտվի ընդհամենը կոսմետիկ պատժամիջոցներով, և երկուստեք «երեսը փրկելու» պրոպագանդիստասկան քայլերով, որովհետև առկա է երկուսն էլ, կան և պատժամիջոցները և ազդանշանները, որ Ռուսաստանը «կարմիր գիծը» դեռ չի անցել…)).. կապրենք- կտեսնենք..)))..

  16. Ruben says:

    Այսօրվա Հայաստանը շատ հեռու է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունից:
    Մեկ օրինակ.՝
    ԿԺԴՀ-ն ունի ավելի շատ ոսկի, քան «անգլո-սաքսերի» «հայկական» քաղաքական տիկնիկների, հայաստանյան ծախված «գրանտակերների», «5-րդ շարասյան» «գենդեր-էլիտար» գերդաստանի, այլասերված Եվրոպայից ծլած կուսակցական ավանտյուրիստների կենդանի քաշը:

  17. alfred says:

    Այստեղ Ռուսաստանը կապ չունի: Եթե Հայաստանը դեմ չքվեարկեր, հենց հաջորդ օրը կողմ քվեարկողները կհարձակվեին Հայաստանի իրենց մեղադրանքներով,եթե դու դեմ չես բա ինչու ես գրավել ուրիշի հողը, կողմ ես դե հարգիր ադրբեջանի ամբողջականությունը:Կողմ քվեարկելը բումերանգի նման կհարվածեր Հայաստանին

  18. Armen says:

    Հարգարժան Հայերը,

    մյուս հարցս’ մեր հարգաժան Արամը այսեղ այն միտքն է առաջ տանում, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի ճնշմամբ ի օգուտ Ռուսաստանին քվիարկեց ու ընկավ մեղմ ասած ոչ դեմոկրատական 11ի մեջ։
    Հիմա իմ հարցը բոլորին՝ Հայաստանի իշխանությունները կարող էին 95 ին ու 96 ին
    դեմոկրատական ընտրություններ անցկացնել ու մեր նորանկախ պետության կառուցման հիմքում դեմոկրատական նորմերը որպես սկզբունք դարձնեին,
    ով չթողեց, որ այդ նորմերը մեր պետության կառավարման հիմքը դառնա????
    Ռուսաստանն էր չթողնողը ????? Ով չթողեց??????????

    • Արսեն says:

      Մի քիչ խորհիր «իսկ որն է ժողովրդավարության նպտակը?» հարցի շորջը, պատասխանը կգտնես։

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Արմեն, շնորհակալ եմ հարցի համար, ես էլ բազմիցս այդ հարցի վրա գլուխ եմ ջարդում…ինձ համար դժվար է նայեվ քանզի հեռու եմ եղել Հայրենիքից… Ինձ միշտ թվում էր որ Ղարաբաղյան շարժումը ոչ միայն պատմական հողերի ԱՐԴԱՐԱՑԻ միացման միտումն ուներ , այլ որ ժողովուրդը ոտքի էր ելել ԱՐԴԱՐԱՑԻ իրավական հիմքի վրա երկիր կառուցելու…իհարկե պատերազմ էր, մութ ու ցուրտ տարիներ էին, բայց այն երիտասարդները որոնց մարդիկ վստահել էին երկրի ղեկը պիտի բարի լինէին պատասխանությամբ վերաբերվել իրեց վրա դրված վստահությանը…նույնը տեղի ունեցավ եվ Ռուսատանում…Ելցինն էլ դեմոկրատ էր խաղում, տրոլեյբուսով էր գործի գնում բայց…եվ մեր եվ Ռուս ժողովուրդը ցավալիորեն մնսցին կոտրած տաշտակի առջեվ…
      Ռուսաստանը տասնապատիկ ավելի հնարավորությում ուներ հզոր ինդուստրիալ երկիր լինել դեռ 19 դարում սակայն ճորտատիրական միապետական ձեվը ետ պահեց , իսկ ահա ամերիկացիները որ ոչ մշակույթ ոչ էլ ինտելեկտուլ պոտենցիալ ունեին, շնորհիվ իրնց հիմնադիր հայրերի ճշմարիտ պետական կառավարման մոդելի, իրենց կավբոյական երկիրը դարձրեցին մի հզոր ինդուստրիալ երկիր…
      մենք էստեղ հայերով իրար վիրավորելով աշխատում ենք իրար հակասել (իհարկե քաղաքավարի ասած)բայց իրականում մեր բոլորի նպատակն է Հայրենիքը տեսնել բարվոք քաղաքակիրթ մի երկիր , ինչու Բալթիկայի քաղաքացիները քիչ թե շատ վատ չեն ապրում իսկ մերոնք…Այո Ռուսաստանում Ստալինյան տարիներին ինդուստրիալ թռիչք եղավ սակայն ինչի շնորհիվ, միլիոնավոր մարդկանց ստրկական աշխատանքով …նույնն էլ եղավ Չինաստանում Մաո ի կուլտուրական հեղափոխության տարիներին… իհարկէ նրա կատարած սխալը վերջապես Դեն Սիաո Պինը կարողացավ ճշտել ու հիմա…
      Հարգելիներս եվ ինձ եմ եվ Արսենի համար (կարծում եմ) առաջի հերթին մեր երկիրը
      լավ բարեկեցիկ տեսնելն է, արդարացի իրավական հիմքի վրա…հատկապես ես իմ տարիքում կերազեի ապրել իմ դասընկերների, իմ ընկերներիս կողքին…երբ ես Ամերիկաներում տեսնում եմ տարբեր գույների մարդիկ քիչ թե շատ անհոգ անդարդ ապրում են, իմ ընկերնրի գիտելիքների մեկ քառորդը չունեն…իսկ ես երբ զանգում են ընկերներիս, վախով մտածում են թե ոնց են թոշակի գնալու…դե նրաց համար որ Ռուսաստանի թոշակ են ստանում էլի հեշտ է… մենք էստեղ վիճում ենք ոչ թե ռուսների կամ ուկրաինացիների դեմ կամ կողմ, աստված հեռու պահի, ինչ կապ ունի թե Ղրիմը Ուկրաինաի թե Ռուսաստանի կազմում է…դրանք նույն ժողովուրդն են…մի օր նորից իրար գրկելու են…մեր բանավեճերի իմաստը հասարակ մարդու համար ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ հարցն է…իմ կարծիքով Ջոն Լոքի եվ այլ մտածողների գաղափարներով դեմոկրատական իշխանական ձեվը ավելի ճիշտ է քան ուղղահայաց կենտրոնական դիկտատուրական իշխանական ձեվը, այն սահմանափակում է ժողովրդական լայն խավերին դրսեվորել իրենց մտավոր պոտենցիալը հավասարության սկզբունքով…Կներեք զավզակությանս համար…

  19. Armen says:

    Հարգարժան Արսեն,

    ես տանձի մասին եմ հարցնում, դու խնձորի մասին խորհուրդներ ես տալիս 😉

  20. Կարո Մելիքյան says:

    Հայաստանի դեմ քվեարկելը՝, բխում էր իր շահերից, պարզապես այն համընկավ ,տվյալ դեպքում՝ Ռուսաստանի շահերի հետ։ Այլ բան է, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կառուցվեն հորիզոնական սկզբունքով, այլ ոչ թե….։Ուկրաինան Ղարաբաղյան խնդիրը միշտ դիտարկել է՝ ունենալով Ղրիմի խնդիր եւ պաշտպանել Ադրբեջանի տարածքային շահերը, այնպես որ, Հայաստանին դեմ լինելով՝նա պաշպանել է իր շահերը, իսկ ինչու՞ ոչ Հայաստանը նման կերպ…

    Արմենի հարցին՝. 91–92- թթ-ին ամբողջ հայությունը անկախության,ազատության գաղափարով գինովցած ,էյֆորիայի մեջ,առաջին անգամ, իրականացրին արդար ,ժողովրդավարական ընտրություններ,դա մի անսովոր երեւույթ էր,որ մեր հասարակությունն ապրեց՝սովետների կեղծ ընտրաիմիտացյաներից հետո։ …Իշխանության եկած մարդիկ ՝այս անգամ, գինովցան,էյֆորիայի մեջ ընկան , իշխանություն ունենալու գաղափարից,մոռանալով եւ ժողովրդավարությունը,եւ անկախությունը…միակ կուռքը նրանց համար դարձավ աթոռը, որը ենթագիտակցաբար, մնացել էր դեռ սովետների ժամանակներից եւ սկսած 95-96-ից իշխաթոռի հմայքը չի կորցնում իր արդիականությունը …

  21. Ditord says:

    Кстати говоря вот статистика: в США за год убивается полицейскими вот цифра за 2011 год: Police Involved Shooting Statistics: A National One-Year Summary. In 2011, according to data I collected, police officers in the United States shot 1,146 people, killing 607.” – в США в 2011 году было застрелено почти 1200 человек, из них половину – 607 умерло на месте. И количество убитых полицией каждый год увеличивается: https://jimfishertruecrime.blogspot.com/2012/01/police-involved-shootings-2011-annual.html

  22. Норайр says:

    Господин Арсен. Я знаю в чем задача тоталитаризма. Угнетение народа.

  23. Норайр says:

    Господин Абраамян. Есть еще одна неприятная сторона в этой истории. В России ни кто не узнал, что Армения проголосовала “против”. Возможно я не очень внимательно слежу, но такое впечатление, что российские телеканалы вообще избегают говорить об Армении. Ни хорошо, ни плохо. Будто нет такого государство. Обыватели не верят, что Армения придерживается пророссийской ориентации. Они считают, что российские армяне хитрят, хотят понравится русским. Вам обидны слова Дугина? А чего обижаться? Мы позволяем собой говорить на таких интонациях. Азербайджанский лидер не позволяет. Вот его и уважают в России. Выкинул русских из Габалы. На смех поднял российские экономические предложения, министра иностранных дел России вообще послали. И что? Ничего. Российские политики продолжают вылизывать азербайджанцев. Мы России не интересны, ни как “союзник”, ни как объект завоевания. Ми им интересны лишь как разменная монета. Нами и Карабахом будут торговаться с Азербайджаном. И это правильно. Заслужили.

    • Հրանտ Պապիկյան says:

      Либо Вы начитались лепета Азербайджанской пропаганды, либо сами представляете эту пропаганду!!

  24. Норайр says:

    Я вообще предлагая С. Саргсяну объявить ультиматум США!!!! И ЕС!!!! Немедленно!!! Пусть немедленно признают референдум Крыма! Иначе Армения объявит войну!!! США! ЕС! Украине! Всем, кто не признал референдум. Дать им срок на раздумья, до 12ч. завтрашнего дня! Не уступят-начнем войну! Уступят-их счастье!

    • Հրանտ Պապիկյան says:

      Извращенное остроумие- сугубо критическое или нигилистическое отношение к общепринятой нравственности, граничащее с бесстыдством, наглостью и пошлостью. Характеризуется как Цинизм (от названия киников, или циников, последователей одной из философских школ Древней Греции)
      (Краткий психолого-филологический словарь, Флинта, 2011 г.)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31