Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ Մելինե Դալուզյանը չի ընդգրկվել Եվրոպայի առաջնություն մեկնող հավաքականի կազմ, ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատասխանեց. «Մելինեն դեկտեմբեր ամսին ծնկի եւ արմունկի վիրահատություններից հետո ապաքինվել եւ սկսել է մարզումները: Անցած երեք ամիսների ընթացքում դժվար է այնքան մարզավիճակ ձեռք բերել, որպեսզի պատրաստ լինես Եվրոպայի առաջնության պես լուրջ մրցաշարին: Եվ դրա անհրաժեշտությունն էլ չկա: Հիմա Մելինեն մարզվում է անհատական ծրագրով: Տարվա գլխավոր ստուգարքը նոյեմբերին Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունն է: Դեռ բավականին ժամանակ կա եւ Դալուզյանը առանց շտապելու պատրաստվում է աշխարհի առաջնությանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ