Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտաքին դաշտում Հայաստանն այլեւս գործոն չի հանդիսանում»

Մարտ 27,2014 22:55

Քիչ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ընդունվեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» անվանմամբ բանաձեւը, որը չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեի օրինականությունը:

Չնայած ավելի վաղ տարածված տեղեկատվության, թե Հայաստանը ձեռնպահ կմնա քվեարկելիս,  Հայաստանի ներկայացուցիչը դեմ քվեարկեց բանաձեւին:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ  օրեր առաջ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է»:

«Ցանկացած երկրի նկատմամբ էլ հնարավոր են ճնշումներ, բայց կարեւորը ոչ թե ճնշումների առկայությունն է, այլ այդ ճնշումներին դիմագրավելու երկրի կարողությունը: Այս պարագայում պետք է արձանագրենք, որ Հայաստանի իշխանությունների վարած հետեւողական «քաղաքականության» արդյունքում Հայաստանն այլես որեւէ դիմադրողականության ուժ չունի եւ կատարում է այն քայլերը, որոնք հրահանգվում են պուտինյան իշխանությունների կողմից: Արտաքին դաշտում Հայաստանն այլեւս գործոն չի հանդիսանում»,- բանաձեւի Հայաստանի քվեարկությանն անդրադառնալով՝ ասաց  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը որոշ ժամանակ հետո մեծ հարվածներ ստանալու պատճառ է դառնալու. «Արդեն ԵՄ տարբեր բարձր պաշտոնատար անձինք նշեցին, որ ոչ մի համաձայնագիր չի ստորագրվի, այդ թվում նաեւ քաղաքական հարթությունում, մնաց սպասենք հետագա խնդիրներին, որոնք առաջ կգան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ղրիմը միջազգային իրավունքի ԼԻԻՐԱՎ ՍՈՒԲՅԵԿՏ ՉԷ, քանի որ ՄԱԿ-ի անդամ երկիր չէ: Ուստի Ղրիմը՝ ըստ միջազգային իրավունի՝ ՉԻ ԿԱՐՈՂ օրինական կերպով միանալ այս կամ այն երկրին: ՆՈՒՅՆԸ՝ Կոսովոն, ԼՂՀ-ն, Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը:

    ՄԻԱՅՆ Հայաստանն է,որ այսպե՛ս վասալացել է Ռուսաստանին ու 50 տարով իր տարածքը ՁՐԻ տվել ռուսական բազային:

    Քեսաբի դեպքերը (ցավալիորեն) ևս մի անգամ եկան ապացուցելու,որ հայի պաշտպանը ո՛չ ռուսն է, և ո՛չ էլ Արևմուտքը: Ղարաբաղի հարցը ՎԵՐՋՆԱԿԱՆՈՐԵՆ ու ՄԵԿԸՆԴՄԻՇՏ լուծվելու է միա՛յն այն ժամանակ,երբ ազատագրված տարածքները ամբողջությամբ վերաբնակեցվեն: Իսկ սա ԴԵՌ ՉԻ կատարվում,որովհետև ՀՀ և ԼՂՀ իշխանությունները ԻՐԱԿԱՆՈՒՄ ծառայում են ռուսի շահին. ՄԻԱՄՏԱԲԱՐ կարծում են,որ ՀԱՊԿ-ը մեջք է կանգնելու ԼՂՀ-ին:

    Հիշու՞մ եք,որ 1-2 տարի առաջ իբր թե 200 (մուսուլման) հայ ընտանիք Միջին Ասիայից պիտի վերաբնակվեին Արցախում. ՓՈՒՉ շոուներ՝ մարդկանց աչքերին թոզ փչելու համար: Այսօր՝ 20 ՏԱՐԻ հետո, դեռ 10 հազար մարդ էլ չի ապրում ազատագրված տարածքներում:Այսպես ԼՂՀ-ն երբեք միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ չի դառնա:

    Ռուսաստանաբնակ (ու ռուսա-վասալ) հայ օլիգարխներն ու օլիգարխիկները ամե՛ն սարի ու քարի վրա մի նոր պսպղուն եկեղեցի ու խաչ են տեղադրում՝ միլիոնավոր դոլարներ վատնելով: Հիմա էլ Ստեփանակերտի կենտրոնում են մի պսպղուն ու թանկ եկեղեցի ուզում կառուցել,երբ ազատագրված տարածքներում ՏՈՒՆ ՉԿԱ,որ մարդիկ գնան ապրեն: Այ «հայրենասեր» օլիգարխիկ-ԳՈՆԵ ազատագրված մի տարածքում պսպղուն եկեղեցիդ կառուցիր,եթե այդքա՜ն «աստվածապաշտ» ես:

    • ohan says:

      Почему то пишите о заселении Арцаха из Амстердама, или Вы там особой миссией (по привлечению армян из европейских стран в Арцах)!

    • гюмреци says:

      сынок ты не расуждай из долека или молчи или возвращайся в карабах и живи там …тебе найдом и дом и работу ..

  2. гюмреци says:

    это вы кричали надо карабах признать частью армении …..что случилось сынок …почему молчим или от цру инструкции опоздали …все мы забили как кричали миацум …ааа …а теперь мучаемся ….дай бог чтоб армения стало так сильнее ..чтоб признал карабах частью арменнии и как россия напливать на мнение запада ..крым и карабах одно и тоже ..

  3. David says:

    Ոչ թե Հայաստան , այլ հայապաստան:Ապաստանները հավերժական չեն լինում երևի:Աշխարհում կա մի արդարություն, որի անունը հայերենում համարժեք չունի:

    • гюмреци says:

      Справедливость без мудрости значит много, мудрость без справедливости не значит ничего.

      Циц

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ա) 1989 թվականի դեկտեմբերի 1 – «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշում (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից չընդունված):

    բ) 23.08.1990 -ի Հայաստանի Անկախության մասին հռչակագիր՝ հիմնվելով վերոհիշյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման վրա:

    գ) 1995 թվի (2005 թվին վերահաստատված) ՀՀ Սահմանադրության ընդունում՝ հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները:

    դ) 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունում՝ հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի սկզբունքները:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31